ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել հորմոնալ խանգարումների դեպքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հորմոնալ դիսբալանսը շատ տարածված խնդիր է, որն ամեն օր ախտորոշվում է հազարավոր մարդկանց մոտ։ Այս խանգարումը դրսևորվում է ամենատարբեր ախտանշաններով և կարող է դառնալ մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ, ուստի այն ժամանակին հայտնաբերելն ու միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։ Որպես կանոն նման խնդրի դեպքում մասնագետները նշանակում են անհրաժեշտ թերապիան, որն օգնում է կարգավորել հորմոնալ ֆոնը, սակայն շատ քչերն են հաշվի առնում, որ դեղորայքից բացի հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին։

Մասնագետների խոսքով՝ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք ազդում են հորմոնալ ֆոնի վրա, ուստի դրանց գործածությունը հորմոնալ դիսբալանսի դեպքում կարող է շատ վտանգավոր լինել։ Ընդ որում՝ դրանց շարքում կան նաև այնպիսինները, որոնք համարվում են շատ առողջարար, ուստի մարդիկ հաճախ գլխի չեն ընկնում վտանգի մասին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ մթերք, որոնցից հարկավոր է խուսափել հորմոնալ խանգարումների դեպքում։

Բանջարեղեն

Հորմոնալ խանգարումների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել մորմազգիներ ընտանիքին պատկանող բանջարեղենից, որոնց շարքին են դասվում կարտոֆիլը, սմբուկը, պղպեղը և այլն։ Բանջարեղենի այս տեսակները պարունակում են լեկտիններ՝ սպիտակուցներ ու գլիկոպրոտեիններ, որոնք առաջացնում են ածխաջրերի ագլյուտինացիա։ Այս նյութերի ազդեցության տակ կարող են ակտիվանալ բորբոքային գործընթացները, ուստի վահանաձև գեղձի հետ կապված ինդիրների դեպքում դրանք հարկավոր է խիստ սահմանափակ ուտել։ Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև կաղամբից, ծաղկակաղամբից ու բրոկոլիից։

Միս

Կարմիր միսն ու դրա վերամշակումից ստացվող մթերքը հարուստ են հիդրոգենիզացված ճարպերով, որոնք կարող են խթանել էստրոգենի արտադրությունն ու էլ ավելի խորացնել հորմոնալ խանգարման ախտանշանները։

Մեղրախոտ (ստեվիա)

Մեղրախոտը շաքարի բնական փոխարինիչ է, որը փոքր չափաբաժնով օգտագործելու դեպքում համարվում է անվնաս, սակայն այս մթերքի ակտիվ գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել՝ հանգեցնելով դաշտանային ցիկլի և անգամ պտղաբերության խանգարումների։

Կաթնամթերք

Կաթնամթերքը համարվում է սննդարար ու շատ օգտակար օրգանիզմի համար, սակայն հորմոնալ խանգարումների դեպքում նման մթերքը կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ կովի կաթն արդեն իսկ պարունակում է զգալի քանակությամբ հորմոններ, մինչդեռ արտադրողները հաճախ կովերին նաև արհեստական հորմոններ են ներարկում, որոնք հետագայում հայտնվում են կաթի մեջ։ Սա է պատճառը, որ հորմոնալ խանգարումների դեպքում կաթնամթերքից հարկավոր է խուսափել։

Սոյայից պատրաստված սննդամթերքը

Սոյան պարունակում է բուսական էստրոգեն, որը ակտիվ գործածության դեպքում կարող է խանգարել օրգանիզմում այս հորմոնի արտադրման բնական գործընթացը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել սոյայի գործածությունը կամ առհասարակ բացառել այն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular