ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ որ հիվանդություններն են հաճախ փոխակերպվում քաղցկեղի

ՖՈՏՈ

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդության բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, քանի որ բուժումը ժամանակին չսկսելու դեպքում չարորակ նորագոյացությունը կարող է տարածվել ու ախտահարել նաև այլ օրգանները, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հազվադեպ են ժամանակին նկատում հիվանդության մասին հուշող ախտանշանները։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել ու անել հնարավոր ամեն բան հիվանդության կանխարգելման համար։

Քաղցկեղի զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրա զարգացմանը նպաստող գործոններից, սակայն քչերին է հայտնի, որ այդ գործոնների շարքին կարող են դասվել նաև որոշակի հիվանդությունները, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերափոխվել քաղցկեղի։ 

Հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում նշել է այն հիվանդությունները, որոնք առավել հաճախ են վերածվում քաղցկեղի։ Մասնագետի խոսքով՝ առավել զգոն է հարկավոր լինել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են.

  • վիրուսային հեպատիտները,
  • մարդու պապիլոմավիրուսը,
  • գաստրիտը կամ խոցերը,
  • աղիների բորբոքային հիվանդությունները,
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։

Մասնագետն ընդգծում է, որ հեպատիտ В-ից և մարդու պապիլոմավիրուսից կարելի է խուսափել ժամանակին պատվաստումները ստանալու դեպքում։ Ինչպես նշում է Մյասնիկովը, այս պատվաստումները կօգնեն հետագայում նվազեցնել լյարդի քաղցկեղի ու արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Գաստրիտի ու խոցային հիվանդության դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել աղի մթերքից, քանի որ նման մթերքի գործածությունը բարձրացնում է այս հիվանդությունների՝ քաղցկեղի վերափոխվելու հավանականությունը։

Մյասնիկովը նախազգուշացնում է, որ քաղցկեղը հարկավոր է կանխել ոչ թե արդեն իսկ զարգանալուց հետո, այլ ռիսկային գործոնների առկայության դեպքում։ Սա է պատճառը, որ վերոնշյալ հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է անպայման պարբերաբար բուժզննում անցնել ու անհապաղ դիմել մասնագետին որևէ կասկածի դեպքում։

Խոսելով քաղցկեղի առավել ագրեսիվ ու վտանգավոր տեսակների մասին՝ բժիշկն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել թոքերի քաղցկեղին։ Այս հիվանդության զարգացման հավանականությունը զգալիորեն բարձրանում է պարբերաբար խարույկի կամ ծխախոտի ծուխը շնչելու դեպքում, ուստի հիվանդության կանխարգելման համար հարկավոր է խուսափել այս գործոններից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular