ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախքան ինձ դատապարտելը փորձեք ինձ սիրել». Մայքլ Ջեքսոնն այսօր կդառնար 62 տարեկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայքլ Ջեքսոն՝ գերմարդ, որը հեղափոխություն արեց ոչ միայն երգարվեստում, այլեւ շոու-բիզբնեսում եւ նորաձեւության աշխարհում, առհասարակ. մարդ, որին կրկնօրինակում են, որի մահը դարձավ երաժշտական աշխարհի ամենածանր ոբերգություններից մեկը՝ նորարար, արտիստ ու լեգենդ, որն այսօր կդառնար 62 տարեկան:

Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թ-ի օգոստոսի 29-ին: Իր երաժշտական կարիերան Ջեքսոնը սկսել է վաղ տարիքում՝ ընտանեկան «The Jacksons 5» խմբի կազմում՝ հետագայում վերածելով այն սոլո գործունեության եւ տարիների ընթացքում ձեռք բերելով «Փոփի արքա» տիտղոսը:

Ջեքսոնը 15 «Գրեմմիի» եւ հարյուրավոր այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Նա իր ուրույն ձեռագիրն է մտցրել երգերի ձայնագրման, տեսահոլովակների եւ երաժշտական շոուների ասպարեզում: Ջեքսոնը մահացել է 2009 թ-ին՝ 51 տարեկան հասակում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեգենդար երգչի ասույթներից մի քանիսը՝ 

«Ատելությամբ լցված այս աշխարհում մենք դեռ պետք է համարձակվենք հուսալ: Բարկությամբ լի այս աշխարհում մենք դեռ պետք է համարձակվենք սփոփել: Հուսահատությամբ լի այս աշխարհում մենք պետք է համարձակվենք երազել: Անվստահությամբ լի այս աշխարհում մենք դեռ պետք է համարձակվենք հավատալ»:

«Երբ աշխարհ ես գալիս՝ իմանալով, որ քեզ սիրում են, ու լքում այն նույն զգացողությամբ, դրա արանքում տեղի ունեցող ամեն ինչ հաղթահարելի է թվում»:

«Մարդիկ հարցնում են՝ ինչպես եմ ես ստեղծում իմ երաժշտությունը: Ես պատասխանում եմ, որ ես, պարզապես, քայլում եմ դրա միջով. դա նույնն է, ինչ ոտքդ դնես գետի մեջ ու միանաս դրա հոսանքին: Գետի մեջ անցկացրած ամեն մի վայրկյանն ունի իր երգը»:

««Հույսը» շատ գեղեցիկ բառ է, բայց այն հաճախ շատ փխրուն է թվում, քանի որ կյանքը շարունակ աննպատակ հարվածներ է հասցնում ու ոչնչացնում»:

«Մեզանից յուրաքանչյուրն իր մանկության արտադրանքն է»:

«Ինչ-որ մեկին քո սրտի մի մասնիկը տալն ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր հարստություններն իրար հետ»:

«Ես նման եմ բոլորին. ես էլ եմ վնասվում, արյունահոսում ու հեշտությամբ շփոթվում»:

«Նախքան ինձ դատապարտելը փորձեք ինձ սիրել, նայեք ձեր սրտի խորքն ու ասեք՝ դուք իմ մանկությունը տեսե՞լ եք»:

«Ասում են՝ ծնող լինելը նման է պարելուն: Դու անում ես առաջին քայլը, իսկ երեխադ հետեւում է քեզ»:

«Հետեւիր քո երազանքին. ինչ էլ որ լինեն քո նպատակները, դու կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular