ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր իշխանությունները նախկինների արատավոր սովորություններն են շարունակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանափոխությունը ոչ թե այս կամ այն անձին պաշտոնի բերելու համար է արվել, այլ համակարգի ներսում առկա արատավոր երևույթները վերացնելու: Բայց, ինչպես երևում է նոր իշխանությունները առաջին իսկ օրից լավ հարմարվեցին ինչպես ՀՀԿ-ի հագով կարված Սահնամարդությանը, Ընտրական օրենսգրքին, այնպես էլ շատ այլ արատավոր երևույթների: Օրինակ՝ բուհերի կառավարմանը միջամտելու նախկին ավանդույթներին, գերատեսչական կարծիքը ստիպողաբար անցկացնելուն, հասարակական կարգն արհամարհելու նախկին ավանդույթներն այսօր էլ արդիական են, ինչը հեղափուխությանն աջակցած հասարակության համար բավական մեծ անակնկալ է: Եվ այս ֆոնին, որևէ ողջամիտ բացատրություն չկա, թե, օրինակ ինչու է իշխանությունը միջամտում բուհերի կառավարման գործին, այն դեպքում, երբ դրանք անկախ կառույցներ են և պարտավոր էլ չեն հաշվետու լինել իշխանական վերնախավին ու կատարել նրանց ցանկությունները, բայց, ստացվում է ճիշտ հակառակը:

Օրերս ԵՊՀ-ում անցկացված հոգաբարձուների խորհրդի նիստը վառ ապացույցն էր այն բանի, որ կրթության ոլորտի պատասխանատուները չեն հարգում իրենց իսկ կողմից հայտարարած սկզբունքերը ու նախկինների նման շարունակում են միջամտել այս կամ այն կառույցի կառավարմանը: Հարկ եղած դեպքում, անգամ պատրաստ են ամեն կերպ անցկացնել իրենց սրտի թեկնածուին, իրենց անուղղակի ներկայությունն ապահովելու և բուհերի կառավարմանը ստվերային ներկայություն ապահովելու և անուղղակիորեն մասնակցելու համար: Ի դեպ, ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում վերջերս ընտրված Գևորգ Մուրադյանի շուրջ բարձրացած աղմուկը բավական հետաքրքիր է: Այն բազում նոր հարցեր է առաջացնում, որի մասին, չգիտես ինչու լռում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարցն առավել ուշադրության է արժանի, քանի որ Գ.Մուրադյանը, որը ԿԳՄՍ-ի համառ ջանքերի շնորհիվ ընտրվեց համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ-ի օրոք եղել է ՀՀ վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի խորհրդականը, 2017 թվականին ՀՀԿ ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու, իսկ հիմա, փաստորեն, չի վարանում հայտարարել, որ նախկին իշխանությունները փորձում են ԵՊՀ-ում ջրեր պղտորել: ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը առնվազն ազնիվ քայլ է համարում Գ. Մուրադյանի այդ հայտարարությունը: Ի դեպ Մուրադյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 18 ձայնով, որից 16-ը ապահովել է ԿԳՄՍ նախարարությունը: Սա ևս, համաձայնեք, որ խոսում է կոռուպցիոն ռիսկի և ընտրության լեգիտիմության մասին:

Ամեն ինչից պարզ երևում է, որ համալսարանի անձնակազմը, փաստացի, չի վստահում նրան, բայց նախարարությունը, չգիտես ինչու հենց նրան է ընտրել, որպես իր թեկնածուի: Սա, կարելի է ասել, որ համալսարանի հերթական ամենաամոթալի էջերից է, մինչդեռ, սպասումները բոլորովին այլ են եղել: Նույն քաոսային իրավիճակն է տիրում նաև տնտեսագիտական համալսարանում, որտեղ ևս ԿԳՄՍ թեթև ձեռքով անառողջ իրավիճակ է ստեղծվել, ինչը թեև խանգարում է բուհի արդյունավետ կառավարմանը, բայց որևէ քայլ չի արվում բուհի ներսում ստեղծված քաոսային իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ստացվում է, որ նոր իշխանությունները նախկին իշխանությունների արատավոր սովորույթները վերացնելու փոխարեն շարունակում են նույն քաղաքականությունը վարել: Եվ կրթական խնդիրներ առաջադրելու, բուհերի կրթական որակները բարձրացնելու փոխարեն որոշել են զբաղվել նեղ անձնական շահերով և այնպիսի գործերով, որով չպետք է զբաղվեին:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular