ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ուտել ակնեի սպիներից ազատվելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնեն վնասում է մաշկն ու նրա տակ գտնվող հյուսվածքները: Վնասվածքի վերականգնման համար օրգանիզմը կոլագեն է արտադրում, սակայն դրա չափից շատ կամ քիչ արտադրվելու դեպքում առաջանում է սպի:  Կոսմետիկական արդյունաբերությունն առաջարկում է ակնեի սպիներից ազատվելու բազմաթիվ միջոցներ, բայց ամենահասարակ և բնական միջոցը համեղ ու առողջ սնունդն է: Այս մասին հաղորդել է AdMe-ն:

Ներկայացնում ենք մի քանի համեղ մթերք, որոնք օգնում են նվազեցնել ակնեի հետևանքները՝ օրգանիզմը միաժամանակ հարստացնելով օգտակար միկրոտարրերով:

Դդում

Դդմի մեջ պարունակվող նիացինը և ֆոլաթթուն բարելավում են արյան շրջանառությունը, նպաստում բջիջների նորացմանն ու օգնում ակնեի բուժմանը: Դդմի սերմերը հարուստ են ցինկով, որը կարգավորում է հորմոնների մակարդակը և մաշկային ճարպի արտադրությունը: Իսկ վիտամին A-ն օգնում է ազատվել ակնեի սպիներից:

Կալե կաղամբ

Կալե կաղամբում պարունակվող վիտամինները, հանքանյութերն ու հակաօքսիդանտները նվազեցնում են հիպերպիգմենտացիան և օգնում  կարգավորել մաշկի երանգը: K վիտամինը պակասեցնում է մուգ կետերն ու բծերը, իսկ երկաթն արագացնում է վնասվածքների և սպիների բուժումը:

 

Կիտրոն

Կիտրոնի հյութը ձգում է մաշկը և օգնում՝ ակնեի դեմ պայքարին: Կիտրոնը մաշկին առողջ տեսք է հաղորդում: Պետք է հիշել, որ առանց ջրով բացելու կիտրոնի հյութի օգտագործումը կարող է վնասել մաշկը:

Քաղցր կարտոֆիլ (բատատ)

Քաղցր կարտոֆիլը պարունակում է ռետինոլ և բետա-կարոտին: Օրգանիզմը բետա-կարոտինը վերածում է A վիտամինի, որը պայքարում է մաշկի ծակոտիների բորբոքումների և խցանումների դեմ:

Ռետինոլը կոսմետիկ միջոցների հիմնական բաղադրիչն է, քանի որ այն պայքարում է հիպերպիգմենտացիայի, ակնեի և կնճիռների դեմ: Թանկարժեք կոսմետիկա գնելու փոխարեն Դուք կարող եք ռետինոլը ստանալ բնական մթերքից, օրինակ՝ բատատից:

Ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբում պարունակվող հիստիդինը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Վիտամին C-ն նպաստում է վնասվածքների ու սպիների բուժմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular