ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ խճճված տնտեսական իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ այսօր ՀՀ տնտեսությունը փաստացի գահավիժում է, ավելին՝ տնտեսական անկման տեմպերն ամսեամիս խորանում են։ Ամենապարզ հաշվարկով պարզից էլ պարզ է, որ տնտեսության բոլոր ճյուղերում շրջանառությունները նվազում են, նվազում են մարդկանց եկամուտները, միաժամանակ հազարներով կրճատվում են աշխատատեղերը։ Այս ամենի հետ մեկտեղ, թվում է, թե նման վիճակում գտնվող երկրի ղեկավարը պետք է օրուգիշեր զբաղված լինի տնտեսության խթանման ծրագրերով, մասնավորապես՝ մեծածավալ կապիտալ ծախսեր իրականացնելով, բիզնեսի կյանքը հեշտացնելով, երկու տարի շարունակ ցամաքող օտարերկրյա ներդրումները երկիր բերելու փորձեր անելով և այլն։

Իսկ ի՞նչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանը․ առանձնապես ոչինչ, ավելի կոնկրետ՝ նույնը, ինչ մշտապես՝ բեմադրություններ, խոսում է կոռուպցիայի մասին, ուրիշներին մեղադրում դրա մեջ, իսկ իրեն սրբացնում, տնտեսության վիճակն էլ դարձյալ պայմանավորում ՀԴՄ կտրոններ խփել-չխփելով։ Ապացուցման կարիք չունի այն, որ Փաշինյանը անտեղյակ է տնտեսությունից, գաղտնիք չէ, դրանում համոզվելու փաստերի պակաս չի եղել անցած երկուսուկես տարիների ընթացքում․ կայացած փաստ է այն, որ այս ընթացքում տնտեսության մասին նրա իմացության մակարդակը նույնն է մնացել։

Համաձայնեք՝ մեղմ ասած այդ հանգամանքն այնքան էլ նախաձելի կարգավիճակ չէ ցանկացած ճգնաժամային վիճակում հայտնված, սահմանափակ ռեսուրսներ ունեցող և աշխարհաքաղաքական բարդագույն կացություն ունեցող պետության համար։ Իսկ հիմա երկու խոսք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանի այդքան սիրելի ՀԴՄ-ն։ Ըստ էության՝ դա գործիք է ստվերի դեմ պայքարելու և տնտեսության իրական շրջանառությունը բացահայտելու համար, աակայն, միաժամանակ, այն նաև գործիք է տնտեսվարողներին, մասնավորապես՝ փոքր բիզնեսին ահաբեկելու և ի վերջո սնանկացնելու:

 Երբ անզեն աչքով էլ տեսանելի է, թե որքան բիզնեսներ են փակվում և ամեն օր ավելանում «տրվում է վարձով» հայտարարությունները, ՀԴՄ կտրոն պահանջելը և այն չտրամադրելու դեպքում տուգանելը, նշանակում է պարզապես փակել տվյալ բիզնեսը։ Այդ դեպքում, պետբյուջեն չի ստանա փակված հերթական փոքր բիզնեսի կողմից ներկայումս վճարվող քիչ կամ շատ հարկային եկամուտը:Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Եվ այսքանից հետո ծիծաղելի վիճակում կհայտնվի նա, ով կասի, թե կառավարությունը, իշխանական պատգամավորներն ու մյուս պատշոնյաները և հենց Նիկոլ Փաշինյանը աշխատում են հանուն պետության և ժողովրդի բարօրության համար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular