ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան բանկային «թնջուկը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն մի քանի օր է՝ Կենտրոնական բանկի դիմաց ընթանում են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները բանկերից մեկ տարվա վարկային արձակուրդ են պահանջում: Գուցե պահանջը մի քիչ մաքսիմալիստական է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար, քանի որ դրանով կտուժի երկրի պետբյուջեն, սակայն տրամաբանական կլիներ, որ համաշխարհային պանդեմիայի և արտակարգ դրության պայմաններում հայաստանյան բանկերը վարկառուների հանդեպ որոշակի զիջումների գնային, թեկուզ մի քիչ էլ ֆինանսական եկամուտների նվազեցման հաշվին: Բայց հայրենի բանկերը, որոնց համար քաղաքացին թալանի ու «տուգանքի մատերիալ» է, այս առիթն էլ բաց չեն թողնում՝ գերշահույթ ստանալու:

Փաստացի ականատես ենք լինում, թե ինչպես են «նոր» Հայաստանում տեղի ունենում իրադարձություններ, որոնք ոչ միայն նման են «Սերժի վախտվա» հայաստանյան իրողություններին, այլև բացասական առումով գերազանցում են դրանց: Բայց այն ժամանակ ԱԺ-ում կար ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այնպես էր աղմկում ու վեր հանում այդ խնդիրները, որ քարը քարի վրա չէր թողնում: Ու ճիշտ էր անում: Բայց այսօր «Սերժի վախտվան» փոխարինելու է եկել Նիկոլի թիվը, իսկ երբեմնի կոկորդ պատռող ընդդիմադիր Նիկոլն արդեն երկրի վարչապետ է, ով նման խնդիրներն այլևս չի տեսնում։

Չնայած այն փաստին, որ բանկերի մեծ մասը վարկառուներին 3-ամսյա վարկային արձակուրդ տվեց, ինչն իրականում ողջունելի է, սակայն դա, ըստ էության մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը ոչ մի կերպ չնպաստեց։ Արդեն հինգ ամիս է՝ ՀՀ տնտեսությունը հիմնականում չի աշխատում․ պետությունը կանգնած է տնտեսական լրջագույն փորձության առաջ։ Ունենք մի իրավիճակ, երբ մոտ կես տարի է, ինչ սպասարկման և այլ ոլորտների աշխատողները փաստացի եկամուտ չեն ստանում: Մարդիկ չեն կարողացել ժամանակին մուծել անգամ հունիս և հուլիս ամիսների վարկերը: Ոմանք, որպեսզի պարտքեր չկուտակվեն, այստեղից-այնտեղից պարտք են վերցրել, որ վճարեն, սակայն պարզվել է, որ այդ ամիսների համար զգալի տույժ-տուգանքներ են եկել:

Ըստ էության՝ բանկերը, անկախ ամեն ինչից և պանդեմիայից, ինչպես նաև հայաստանյան արտակարգ դրության պայմաններից, իրենց գումարների տերն են մնում, ավելին՝ անգամ լրացուցիչ գումարներ են գանձում քաղաքացիներից` որպես տույժ-տուգանք: Քաղաքացին այս ծանր տնտեսական իրավիճակում մնացել է բանկերի հետ միայնակ: Փաստացի ընդդիմադիր Նիկոլն այևս չկա, որ ԱԺ-ում հիշի տատիկների «նիսյա»-ների, աղքատության մեջ սովից մեռնող մարդկանց մասին: Երևի դա նորմալ է, քանի որ Նիկոլն արդեն վարչապետ է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular