ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Իշխանությունը վախեցած է «օրենքով գողերից»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին իրավապահները եռանդով լծվել են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների եւ ենթամշակույթի դեմ պայքարին։ Թեպետ նման խոստումներ տալիս էին դեռ 1 տարի առաջ, բայց դրանք գործնական տեսք են ստացել վերջին օրերին։ Իսկ վերջին շաբաթվա ընթացքում «օրենքով գողերի» բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, այդ թվում՝ Անդրանիկ Սողոյանը (հայտնի «Զապ» մականվամբ), Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը, Արտյոմ Կանեւսկոյը, Գող Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը եւ այլք։ Փորձ է արվում քրեածին տարրերի դեմ գործողությունները կապել «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր» ՔԿՀ-ներում հատուկ ջոկատայինների կողմից կատարված գործողությունների հետ։ Ավելին, Օշականցու ձերբակալության հաղորդագրությամբ ասվում է, որ ազատության մեջ գտնվող քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից ՔԿՀ-ներում պահվող անձանց նկատմամբ իրականացվել է վերահսկողություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գողականների այս «որսը» նաեւ քաղաքական դրդապատճառ ունի։ Ներքաղաքական անկայուն իրավիճակում իշխանությունները փորձում են բռնել նրանց վախը, քանի որ գաղտնիք չէ, որ օրենքով գողերն ու գողականները բավականին մեծ ազդեցության դաշտ ունեն եւ նախկինում համագործակցել են գործող իշխանությունների հետ, եթե նրանք որոշեն պայքարել գործողների դեմ, ապա իշխանությունների վիճակը շատ կբարդանա։ Ուստի որոշվել է հավաքել նրանց, մշակել, քրգործեր հարուցել եւ զգուշացնել, որ դրանք համապատասխան ընթացք կստանան, եթե իրենց լավ չպահեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular