ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 մթերք առողջ, փարթամ ու փայլուն վարսեր ունենալու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա, ինչի հետևանքով դրանք վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը։ Սա կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ վերականգնել վարսերը։

Նման տհաճ խնդիրներից ազատվելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, իսկ երբեմն էլ անգամ դիմում են դեղորայքի օգնությանը, սակայն նման միջոցները պարունակում են մի շարք քիմիական վնասակար տարրեր, ինչի հետևանքով ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են անգամ էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ շատ հաճախ մասնագետները հորդորում են խնդրի լուծմանն այլ կերպ մոտենալ և ապահովել մազերի ճիշտ սնուցումը ոչ թե արտաքին օգտագործման միջոցների օգնությամբ, այլ սննդակարգը որոշակի մթերքով հագեցնելով։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազերի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակները, որոնք ամենօրյա սննդակարգում ներառելը թույլ կտա շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել մազերն ու դարձնել դրանք առողջ, փայլուն, փարթամ ու ամուր։

Սաղմոն

Սաղմոնը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք ամրացնում են մազերն ու դրանց առողջ փայլ են հաղորդում։ Սա է պատճառը, որ առողջ, փարթամ ու փայլուն վարսեր ունենալու համար հարկավոր է սննդակարգում անպայման սաղմոն ներառել։ 

Սպանախ

Այս բույսը А և С վիտամինների, երկաթի, բետա-կարոտինի ու ֆոլաթթվի հարուստ աղբյուր է, իսկ այս սննդարար նյութերը շատ կարևոր են առողջ գլխամաշկ ու վարսեր ունենալու համար։ Բացի այդ, սպանախը կանխում է նաև մազերի փխրունությունը՝ ամրապնդելով դրանք։ 

Գուավա

Այս արևադարձային մրգի հաճախակի գործածությունը կօգնի ազատվել մազերի փխրունությունից։ Նման ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որը պաշտպանում է մազերը փխրունությունից ու վնասվածքներից։

Թռչնամիս

Սննդակարգում հավի միս ներառելը կօգնի ձեռք բերել առողջ ու փարթամ վարսեր։ Բանն այն է, որ թռչնամիսը հարուստ է սպիտակուցներով, որոնք մազերին փարթամություն են հաղորդում։ Բացի այդ, այս մթերքը նաև ամրապնդում է մազարմատներն ու կանխում է մազաթափությունը։

Դարչին

Այս համեմունքը խթանում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է մազերի աճին և օգնում է ավելի լավ հագեցնել մազարմատները թթվածնով ու սննդարար նյութերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular