ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորումը հակասում է Սահմանադրության սկզբունքներին. Ա․ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորումը պարզապես հակասում է Սահմանադրության անփոփոխելի նորմ սկզբունքներին՝ իրավական պետություն սկզբունքին և իրավունքի գերակայության սկզբունքին, քանի որ դասական իմաստով ՆԱՀԱՆՋ է իրավունքի պաշտպանության ստանդարտի տեսանկյունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:

«Այսօր Պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը չափազանց կարևոր և առնվազն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար սթափեցնող՝ խիստ գնահատական է տվել։ Կիսելով իր կարծիքը ուզում եմ սահմանադրական-պատմական հանգամանք և կարճ իմ կարծիքը ներկայացնել։

Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը (վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելը) սկիզբ է առել հենց ԱՄՆ-ում ցանկացած սահմանադրագետի համար հասկանալի և հայտնի 1803 թվականի «Մերբերին ընդդեմ Մեդիսոնի» գործով։ ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը Ջոն Մարշալի նախագահությամբ առաջին անգամ Կոնգրեսի կողմից ընդունված ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և այդ պահից ծնվեց սահմանադրական վերահսկողությունը։

1803 թվականին ԱՄՆ Նախագահն էր լեգենդար Թոմաս Ջեֆերսոնը, իսկ Մերբերիի որպես դատավոր նշանակումը կայացրել էր պաշտոնաթող Նախագահ Ադամսը, իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ։ Մեդիսոնը հավատարիմ լինելով Ջեֆերսոնի մոտեցումներին չէր ապահովում Մերեբերիի նշանակումը։ ԱՄՆ Գերագույն դատարանը ՀԱԿԱՌԱԿ գնալով իշխանությանը ճանաչեց վերջիններիս գործողությունների ոչ իրավաչափությունը և խնդրո առարկա իրավական ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող, ինչը բնականաբար առաջացրեց քաղաքական բավականին սուր քննադատություն։

Ավելին՝ Գերագույն դատարանի դատավոր Մեդիսոնը ըստ որոշ իրավագետների ուներ շահերի բախում, քանի որ անմիջական մասնակցություն էր ունեցել Մերբերիի նշանակման հարցում, որպես պաշտոնատար անձ 1801 թվականին, սակայն դա որևէ կերպ չստվերեց Մեդիսոնի գործողությունների ակնհայտ իրավաչափությունը։ Վստահ եմ շատերը այս ամենը կարդալով անալոգիաներ անցկացրեցին հենց վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետ հենց Հայաստանի Սահմանադրական դատարանի նկատմամբ, սակայն էականը, ԱՌԱՆՑՔԱՅԻՆԸ կայանում էր նրանում, որ Սահմանադրական վերահսկողության ամերիկյան մոդելը սկզիբ է առել լրջագույն իրավա-քաղաքական կոնֆլիկտի արդույնքում և երբեք չի խաթարվել։

Գերագույն դատարանի դատավորներին այդ որոշումից հետո՝ վաղ կենսաթոշակի չեն ուղարկել կամ լիազորությունները չեն դադարեցրել։ Հենց այս ամենի համակցությունն է, որ Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը՝ վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելու պայմաններում, գործում է արդյունավետ՝ դարերով։

Վերադառնանք Հայաստանի փորձին։ Ունենք մի իրավիճակ, որ օրինակ՝ Ազգային ժողովը գիտակցելով, որ Սահմանադրական դատարանը ԵՆԹԱԿԱ, ՍՏՈՐԱԴԱՍ մարմին չէ և ՍԴ որոշումները կայացվում են Սահմանադրության գերակայության պահպանմամբ, նույնիսկ խախտելով Սահմանադրությունը ՉՑԱՆԿԱՑԱՎ ստանալ ՍԴ դիրքորոշումը ենթադրյալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Ունենք մի իրավիճակ, որ Սահմանադրական դատարանը 1996 թվականից ի վեր հազարավոր մարդկանց իրավունքներ է պաշտպանել և վերականգնել, այդ թվում ՃԻՇՏ ԿԵՐՊ ՀԱԿԱԴՐՎԵԼՈՎ Վճռաբեկ դատարանին և նախապտվությունը տալով իրավունքի գերակայությանը։ Հենց այդ հակադրումների արդյունքում է, որ իրավունքը զարգացել է․․․։ Այս պայմաններում ինչ է առաջարկվում․ վերացնել այդ հազվադեպ սակայն չափազանց կարևոր հակադրումը, վերացնել ՄԱՐԴՈՒ սահմանադրական արդարադատության իրավունքը․․․հանուն չեմ կարող ասել ինչի, սակայն վստահ կարող եմ ասել ՈՉ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ։

Որպես վերջաբան կասեմ հետևյալը․ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորումը պարզապես հակասում է Սահմանադրության անփոփոխելի նորմ սկզբունքներին՝ իրավական պետություն սկզբունքին և իրավունքի գերակայության սկզբունքին, քանի որ դասական իմաստով ՆԱՀԱՆՋ է իրավունքի պաշտպանության ստանդարտի տեսանկյունից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular