ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՄՊՊՀ-ն կարճել է դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏՄՊՊՀ-ն։

Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսվարողների կողմից ձեռնոցների և դիմակների իրացման ոլորտներում մրցակցության օրենսդրության խախտման երևույթներ չեն բացահայտվել: Ուսումնասիրություններն իրականացվել են մեծածախ վաճառքով զբաղվող հինգ ընկերություններում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ», «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ», «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊԸ-ներ), հինգ խոշոր դեղատնային ցանցերում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ, «ԱՌՆԻԿԱ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ», «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ Հ/Ձ, «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ-ներ), մեկ առևտրային ցանցում՝ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ում, և դիմակի տեղական արտադրություն իրականացնող երկու խոշոր ընկերություններում` «ՍԱԼՅՈՒՍ», «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ներում։

Մասնավորապես պարզվել է, որ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է եղել ներմուծման և/կամ ձեռքբերման գների բարձրացմամբ: Տեղական արտադրության դիմակների բարձր գները պայմանավորված են եղել միջազգային շուկաներում հումք-նյութերի գների բարձրացմամբ: Հանձնաժողովն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի մայիսի համեմատ ձեռնոցների և դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների և ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում, ինչի արդյունքում դրանք վերջնական սպառողին իրացվել են բարձր գներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular