ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական գզվռտոցի տրամաբանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է վերջին մի քանի օրերին լրատվականների առանցքային թեմաներից մեկը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ ընթացող զարգացումներն են։ Տարբեր լրատվականներում, ինչպես նաև սոցցանցերում շրջանառված լուրերը, թե Թորոսյանի անսպասելի արձակուրդը պայմանավորված է նրա ֆեյսբուքյան նամակագրությամբ ու այդ «նամականիում» Փաշինյանի հասցեին արած արտահայտություններով, իսկապես հետաքրքիր է: Ծուխը, ինչպես հայտնի է, անկրակ չի լինում: Իսկ թե ի՞նչ կրակ կա առողջապահության նախարարի՝ «Ֆեյսբուքից» ապաակտիվանալու, ապա՝ արձակուրդ մեկնելու շղարշի ետևում, դժվար է ասել: Ասելը՝ դժվար է փաստական կամ ապացուցողական առումով, բայց առատ ենթադրությունների տեղիք տալիս է այս ամենը:

Իրականում այստեղ ամենից հետաքրքրականը ոչ այնքան այն էր, թե Թորոսյանն ինչ է ասել Փաշինյանի հասցեին, այլ այն, որ Փաշինյանի թիմի անդամների, կառավարության անդամների վիրտուալ նամակագրությունն անգամ կարող է կամ գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Այստեղ հետաքրքրականն այն է, թե ինչ բարձր աստիճանի են անվստահությունն ու փոխադարձ կասկածամտությունը իշխող ռեժիմում: Ունենք այնպիսի մի իրադրություն, երբ իշխանական թիմի բոլոր անդամները փաստացի կասկածի տակ են, թիմի ներսում չկա վստահություն ոչ մի անդամի նկատմամբ: Համաձայնեք, որ ստեղծված այս էպոտաժային իրավիճակն ինչ-որ տեղ նաև օրինաչափ է, քանի որ տրամաբանական է, որ նման անառողջ խմորումներ են լինում:

Նախ, օրինաչափ է այն առումով, որ Փաշինյանը ոչ միայն ուզուրպացրել է պետական ամբողջ իշխանությունը, այլև հաստատել է բացարձակ անձնիշխանական կառավարման կարգ: Սրան հավելենք, թե ինչքան ծայրահեղ անհանդուրժողական ու թշնամական է տրամադրված ցանկացած ընդդիմադիր տրամադրության նկատմամբ: Նման բռնատիրական, քաղաքական դաշտը մենաշնորհած ու «իրենով արած» իշխանությունն, անխուսափելիորեն, բախվում է ներիշխանական խմորումների, ավելին՝ գզվռտոցի:

Փաշինյանական ռեժիմի համար այս պատկերը բնական է նաև եթե հաշվի առնենք այն «տեսակային» կազմը, որ հավաքվել է Նիկոլի շուրջ: Նման անձանցից ամեն ինչ սպասելի է ոչ միայն ժողովրդի, երկրի, պետության համար, այլև՝ հենց իրենց միջև հարաբերություններում: Իշխանությունը, որն ընդունակ է հատուկ ծառայությունների միջոցով ահաբեկել իր քաղաքական ընդդիմախոսներին կամ «իրեն խանգարող» պետական բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներին, հարազատներին, այդ իշխանությունը ընդունակ է ցանկացած ցածր արարքի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular