Մայք Փենսը պաշտոնապես համաձայնվել է փոխնախագահ առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից
ՍՊՈՐՏՄայք Փենսը պաշտոնապես համաձայնվել է ԱՄՆ փոխնախագահ առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից, փոխանցում է BBC-ն։
ՄըքՀենրի Ֆորտում ելույթի ժամանակ Փենսն ուշադրությունը կենտրոնացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թեմաների վրա, որոնք վերաբերում են օրենքի եւ կարգի վերականգնմանը եւ տնտեսական ցուցանիշների բարելավմանը։
Փոխնախագահը նաեւ մռայլ կանխատեսում է կատարել Ջո Բայդենի երկրի նախագահ ընտրվելու դեպքում։
Դիմելով ներկաներին՝ նա տառացիորեն հայտարարել է հետեւյալը․ «Դուք Ջո Բայդենի Ամերիկայում անվտանգության մեջ չեք լինի», փոխանցում է Fox News-ը։
Նա նշել է, որ Բայդենը Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարի ժամանակ «ոչ մի բառ չի ասել» ամերիկյան քաղաքներում բռնության մասին։
«Մենք այս երկրի փողոցներում կհաստատենք օրենքն ու կարգը»,- ընդգծել է Մայք Փենսը։