ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաները կարճ ժամանակով են մնալու դպրոցում. Արայիկ Հարությունյան (տեսնայութ)

ՎԻԴԵՈ

Առաջին դասարանցիների դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, մնացածինը՝ սեպտեմբերի 15-ից։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարը և նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել են ծնողներին և ուսուցիչներին հուզող մի շարք հարցերի։

Նախարարը նշում է, որ եթե պաերետատան կողմից նշված կանոնները պահպանվեն, ապա 90 և ավելի տոկոսով վարակի տարածումը կկանգնեցվի։ «Դասացուցակը այնպես ենք կազմել, որ երեխաները կարճ ժամանակով են մնալու դպրոցում։ Տարականները՝ 3, միջինում՝ 3-4, իսկ ավագում՝ 5-6 ժամ։ Ոչ թե 45 րոպեանոց դաս, այլ 1 ժամ (60 րոպե)։ Մենք ուսումնասիրել ենք ԱՀԿ-ի ցուցումները երեխաների կողմից դիմակների կրման վերաբերյալ։ Ասվում է, որ 0-6 տարեկան երեխաները դիմակ չպետք է կրեն, 6-11 տարեկան երեխաների համար որոշակի պայմաններ են առաջ քաշվում։

Խրախուսվում է 12-ից բարձր տարիք ունեցող երեխաների կողմից դիմակների կրումը։ Նշվում է, որ 6-11 տարեկան երեխաների դիմակ կրելը խնդիր չի առաջացնում, եթե երկրում համաճարակային լարված վիճակ է։ Մենք ունենք այդ լարված վիճակը»,-նշում է նախարարը և հավելում, որ լարված վիճակի մեղմացման հետ զուգահեռ թուլացվելու են նաև սահմանափակումները և հնարավոր է «ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular