Ճարպերով հարուստ 6 մթերք, որոնք կօգնեն Ձեզ նիհարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդաբանները տարիներ շարունակ կանանց և աղջիկներին ասել են, որ յուղազրկված կաթնաշոռը, ջրային շիլաները, թարմ բանջարեղենն ու մրգերը պետք է լինեն նրանց սննդակարգում:
Սակայն պարզվում է, որ գեղեցիկ կազմվածքը պահպանելու և նիհարելու համար պարտադիր չէ հրաժարվել սիրած ուտելիքից: Պատճառն այն է, որ մթերքներում պարունակվող ճարպերը տարբեր են՝ հագեցած և չհագեցած: Մեծ քանակությամբ օգտագործվելու դեպքում՝ հագեցած ճարպերը վնասակար են: Իսկ օրական 20-30 գրամ մաքուր չհագեցած ճարպերի օգտագործումը անգամ պարտադիր է, քանի որ դրանք հարուստ են օգտակար բաղադրիչներով, որոնք արագացնում են նյութափոխանակության գործընթացը:
Ներկայացնում ենք յուղոտ մթերքներ, որոնք կարող են Ձեզ օգնել՝ ավելորդ քաշից ազատվելու հարցում՝
Բեկոն և խոզի ճարպ
Գրեթե 100%-անոց կենդանական ճարպը՝ ճիշտ օգտագործման դեպքում կարող է օգնել Ձեզ՝ նիհարել: Օրինակ՝ սովորական բեկոնի կտորները կամ աղի խոզի ճարպը օգտակար են, ինչը չի կարելի ասել տապակած կարտոֆիլով խորխոզիի մասին:
Պանիր
Չնայած պանրի՝ օգտակար ճարպաթթուներով, սպիտակուցներով և վիտամիններով հարուստ լինելուն՝ այն չարժե չարաշահել, քանի որ պանիրը բարձր կալորիականություն ունի: Ցանկալի է այն օգտագործել նախնական վիճակում՝ առանց ջերմային մշակման ենթարկելու:
Ոչխարի միս
Ոչխարի միսը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և B12 վիտամինով: Սննդաբանները համոզված են, որ այն տավարի մսից ավելի օգտակար է:
Խոզի միս
Խոզի միսը նույնպես պարունակում է չհագեցած ճարպեր: Եթե Դուք չեք վստահում սննդաբանների կարծիքին, կարող եք խոզի ֆիլե օգտագործել: Բացի դրանից, միսը հարուստ է կալիումով և երկաթով:
Ավոկադո
Ավոկադոն պարունակում է ինչպես օգտակար ճարպեր, այնպես էլ գրեթե 3 տասնյակ վիտամիններ և հանքային նյութեր: Քանի որ այս միրգն օգտագործվում է առանց ջերմային մշակման ենթարկվելու, նրա օգտակար հատկությունները 100%-ով պահպանվում են:
Ձու
Ձվի դեղնուցը հարուստ է օգտակար ճարպերով և հակաօքսիդանտներով: Այնպես որ, կարող եք առանց ավելորդ քաշի մասին անհանգստանալու՝ ձուն ներառել Ձեր սննդակարգում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: