ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեդուինները չեն լվացվում և չեն լողանում, սակայն մշտապես մաքուր են. Ո՞րն է նրանց գաղտնիքը

ՖՈՏՈ

Բեդուինները քոչվոր ցեղերի խմբավորում են, որոնք ապրում են Արաբական թերակղզու, Հյուսիսային Աֆրիկայի անապատներում, Սահարայի հյուսիսային շրջաններում: Նրանց թվին են դասվում բազմաթիվ ցեղեր ու ազգեր, որոնք տարատեսակ դավանանքներ ունեն և խոսում են տարբեր լեզուներով:

Սակայն վերջիններիս միավորում է այն, որ նրանք ապրում են միանման պայմաններում և ունեն նույն կենսակերպը: Դա հատկապես այդպես է հիգիենայի և ջրային ռեսուրսների հարցերում. ցեղերում մշտապես ջրի դեֆիցիտ է:

Անապատային պայմաններում երկու գերխնդիր կա՝ ջուրն ու շոգը: Նախ՝ այս մարդիկ իրենց տներում ստեղծում են բնական օդափոխիչներ: Տուն-վրանների դռները նրանք բաց են թողնում, որպեսզի օդը մշտապես ներս մտնի: Բեդուինները թրջում են բամբակե սպիտակեղենը և ամրացնում այն առաստաղի տարբեր հատվածներում: Երբ օդն անցնում է խոնավ բամբակի միջով՝ թարմացնում է ողջ վրանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Երկրորդ՝ բեդուինները մշտապես կրում են լայն, բամբակյա և գունավոր հագուստ: Այդպես ջերմությունն անցնում է հագուստի առաջին շերտով, չի հասնում մաշկին և անհետանում է շարժման ընթացքում:

Բեդուինների կյանքը սերտորեն կապված է ջրի հետ, որն անապատում գրեթե բացակայում է: Երբ ջուրը վերջանում է, սկսվում է նոր բնակավայրի փնտրտուքը: Ջուր գտնելու մի շարք տարբերակներ ունեն բեդուինները, օրինակ՝ ակացիաները միշտ ջրային հատվածի կողքին են աճում:

Բեդուինների կենսակերպին բնորոշ է համեստ սննդակարգը, որում չի ներառվում տապակված կամ կծու ոչինչ: Նրանք ուտում են արմավ, ալյուրից լոշիկներ, բույսեր և այլն: Դժվար կենսապայմաններն ու սննդային հարցերում սահմանափակումները նրանց երկարակյաց են դարձրել, և կյանքի միջին տևողությունը կազմում է 90-100 տարի:

Քանի որ, ինչպես նշվեց, ջուր բեդուինները չունեն, նրանք այն ատ գնահատում են և հնարավորինս խնայում, իրենց թույլ չեն տալիս հաճախ լվացվել կամ լողանալ: Հիմնականում առկա ջուրն օգտագործվում է սնունդ պատրաստելու կամ անասուններին կերակրելու համար:

 

Մարդիկ որոնք ապրում են ծանր սանիտարական պայմաններում, որպես կանոն ունենում են մաշկային տարատեսակ հիվանդություններ և տհաճ հոտ: Սակայն դա չի կարելի ասել բեդուինների մասին: Նրանք անձնական հիգիենային հետևելու համար ջրի փոխարինիչներ են օգտագործում: Բեդուիններն օգտագործում են այն, ինչը մշտապես նրանց աչքի առջև է՝ ավազը:

Ավազով լվացումը կոչվում է «չոր մաքրում»: Արևի տակ երկար ժամանակ գտնվող ավազը մաշկի վրա սկրաբի ազդեցություն է ունենում, մարքում է այն մեռած մաշկից, քրտնքից և հավաքված կեղտից: Բեդուիններն ունեն նաև ջրհորներ, որտեղ գտնվող ջուրը, սակայն, չափազանց խնայողաբար են օգտագործում: Այդ իսկ պատճառով նրանք տարեկան լողանում են միջինում չորս անգամ՝ կախված կրոնից և բնակության վայրից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular