ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեմ առ դեմ հանդիպեցի ազնվությանը…». Տիգրանի՝ հուզիչ պատմությունը

ՖՈՏՈ

Ավագ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դեմ առ դեմ հանդիպեցի ազնվությանը

Երեկ գնացինք Սուրբ Հովհաննես.Դեռ թամամ մեքենայի դուռը չէի բացել,երբ հետևիցս լսեցի

-Մոմ պե՞տք է

Ինքնաբերաբար ասեցի ՝ չէ՜

Հետո,երբ շրջվեցի,տեսնեմ մի 10-12 տարեկան տղա է,դեմքը արևից խանձված,բայց վրա-գլուխը մաքուր,մազերը գեղեցիկ սանրված,ձեռքին էլ մի կապոց մոմ…

Կանգնեցրի,խոսքի բռնվեցի հետը,պարզվեց երեք երեխա են՝ մեծը ինքն է,հայրը ՌԴ ում է, էս վիրուսի պատճառով գործերը «հեչ լավ չէ», մայրը օրականով գնում է ֆերմերների մոտ,դաշտում աշխատելու,բայց քանի որ «արևից ալերգիա» ունի,շատ է տանջվում.

Տիգրանն էլ,կամ ինչպես ինքը ծանոթանալուց ներկայացավ՝ Տիկոն,որոշել էր մոմ ծախելով օգնել ընտանիքին ու «վիզ էր դրել», որ մայրը դաշտ չգնա…

-Խո ամոթ բան չէ՞ հոպար ջան…

Մի տեսակ վեհություն,հպարտություն կար Տիկոյի մեջ,հայացքը շիտակ,աչքերը զուլալ մաքրություն.

-Տիկ, հմի օր էս մոմերը սաղ ծախեցիր, տու՞ն բդի էրտաս

-Հա հոպար,էրեխեքին մե քիչըմ քաղցր-մաղցր, մառոժնի բան կառնիմ,կերտամ,եսօր էլ էրգուշաբթի է,գալողները քիչ են,հարի իրգուն թե օր ծախվի էլի լավ է

Հարցրեցի,թե ինչքան է կազմում էդ ձեռքի կապոցը,հետո դարձա էդ ՙՙպարզությանըՙՙ

-Տիկ, հմի օր ես քեզի էդ մոմերի փողը տամ,կերտա՞ս տուն,լսել եմ եկուց էքսկուրսիա կա,ահագին մարդիք բդի գան,գնա եսօր հանգստացի,եկուց կծախես.

Մի տեսակ խեթ նայեց վրաս,վիրավորված,բայց հպարտ դեմքով,վճռական ձայնով դարձավ ինձ

-Հոպա՜ր,թե բդի մոմ առնիս,առ,ընձի ՙՙԸՄԲԵՍՆԱՙՙ փող պետք չէ,ես մուրացկան չեմ…
Հուզվեցի,աչքերս նույնիսկ լցվեցին

-Չէ Տիկ ջան,դու ընձի ճիշտ չհասկըցար,ես քեզի մուրացկանի տեղ չեմ դրել,ուղղակի որպես արդեն ընկերներ գուզեմ մե բանովըմ էլ ես քեզի օգնեմ

-Գուզես օգնես՝ մոմ առ

Իհարկե գնեցի մոմերը,գրկեցի Տիկոյին,փաթաթվել եմ արցունքները աչքերիցս գլորվեցին ցած…

Հեետո ահագին երկար զրուցեցինք…

Ինձ թվում է,կարողացա Տիկոյիս վիրավորվածությունը վերացնել. Բաժանվեցինք որպես լուրջ,հասուն ընկերներ…

Ամբողջ օրը մտքերով փոքրիկի հետ էի. Ազնվություն, մաքրություն, արժանապատվություն, հպարտություն, վեհություն — ահա թե ով է իմ ընկեր Տիկոն

Պատկերացնում եմ,թե այսքան տարի երկիրս ղեկավարած ստահակները,եթե Տիգրանի ազնվության մեկ/հարյուրերորդը ունենային,հիմա ինչ դրախտային Հայաստանում կապրեր իմ ազգը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular