Հայաստան ժամանած և մինչև 14 օրը լրանալը Հայաստանից մեկնել ցանկացող անձինք պարտավոր են COVID-19-ի թեստ հանձնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ14 օրից պակաս ժամկետով արտերկրից Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնել ցանկացող այլ պետությունների քաղաքացիները պետք է սեփական միջոցների հաշվին COVID19-ի թեստ հանձնեն: Եթե պատասխանը բացասական լինի, այդ դեպքում կկարողանան դուրս գալ ինքնամեկուսացումից և, նույնիսկ հետ վերադառնալ իրենց երկիր:Հակառակ դեպքում կարող են խնդիրներ ունենալ Հայաստանից մեկնելու ժամանակ, 1or.am-ին այս մասին տեղեկացրեցին պարետատնից:
Հիշեցնենք, որ ըստ պարետատան կողմից սահմանված կանոնակարգի Հայաստան ժամանողները պետք է իրենց բնակության վայրում 14-օրյա ինքնամեկուսացման ենթարկվեն: Եթե այդ ընթացքում որևէ խնդիր չի հայտնաբերվում, ապա դուրս են գալիս ինքնամեկուսացումից և համարվում են ազատ:
Հիշեցնենք, որ այդ ընթացքում տեղաշարժվելը հանգեցնում է պատասխանատվության, ուստի կոչ ենք անում Հայաստան ժամանած քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը և հետևել պարետատան ցուցումներին:
Դավիթ Հակոբյան