ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկավոր է վերանայել գազի սպասարկման ծառայության աշխատանքն ու պարտականությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայրաքաղաքի բնակիչների մի մասն այսօր արթացան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի պայթյունի ձայնից: Նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել էր։ ԱԻՆ փրկարարական ծառայության որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին և փլատակների տակից դուրս հանվեցին երեք բնակիչ, որոնցից մեկը, ցավոք, մահացած վիճակում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հետագա վերականգնման հարցերը։ Բայց այս ողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, թե ինչից կարող էր նման ողբերգություն տեղի ունենալ: Եվ առհասարակ, արդյո՞ք ժամանակը չէ վերանայելու գազի սպասարկման և անվտանգության հարցերով զբաղվող ընկերության աշխատանքի արդյունավետությամբ: Առավել ևս, որ բնակիչ-բաժանորդների կողմից վճարված գումարների հաշվին է գոյատևում այդ ծառայությանը: Մինչդեռ, գազի սպասարկում ասվածը սկսվում և ավարտվում է վեց ամիսը մեկ գազի խողովակների փականները և միացումները ստուգելով: Եվ՝ վերջ:

Այդ ծառայության աշխատակիցների կողմից չեն ստուգվում անգամ տներում առկա գազօջախների, ջրատաքացուցիչների և ջեռուցման համակարգերի տեխնիկական վիճակներն ու աշխատանքը, որոնք ևս կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Ստացվում է, որ բնակիչների հաշվին ապրող այս կառույցը ընդամենը ձևական բնույթ է կրում, ուստի, հարկավոր է վերանայել նաև այս կառույցի ոչ միայն գոյության, այլև արդյունավետության հարցը: Հակառակ դեպքում բնակիչ բաժանոդները կշարունակեն բավական գումար վճարելով հանդերձ անպաշտպան մնալ, ինչպես հիմա է:

Վարդան Ալեքսանյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular