ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պատմության մեջ նմանը չունեցող գործիքների առկայությունը բավարար չէ արդյունքի հասնելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն ունի հստակ օրակարգ՝ դատական համակարգում հիմնարար ու խորքային բարեփոխումներ իրականացնելու, պնդում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա ընդգծում է, որ Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում իրականացրած բարեփոխումներով հնարավոր կլինի բարեվարքության և գույքային դրության ստուգում իրականացնել, որով կզբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հանձնաժողովը ստուգելու է նաև գործող դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների գույքային դրությունը՝ բոլոր տարիների հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով հնարավորություն կընձեռվի Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և գույքի բռնագանձման պահանջով հայց ներկայացնել: Նախարարի դիտարկմամբ ՀՀ պատմության մեջ նմանը չունեցող գործիքները արդեն իսկ կիրառության մեջ են և շուտով կարձանագրեն նաև առաջին արդյունքները։ Սա, ինչպես երևում է հասարակությանը խոստացված վեթթինգի բավականին «լայթ» տեսակն է, որը բավակին ուշացած քայլ լինելուց բացի, առանձնապես արդյունավետ չի լինի:

Գաղտնիք չէ, որ շատ նախկին պաշտոնյաներ այս ընթացքում հասցրել են մաքրազարդել իրենց ուեցվածքը, եղածը գրանցել այլ անձանց, մտերիմների, բարեկամների անուններով կամ՝ վաճառել: Ինչ վերաբերում է հայտարարագրերի վերլուծությանն ապավինելուն, ապա այն ևս հիմնականում իրական ունեցվածքի մասին տեղեկություններ չի պարունակել, կրել է զուտ ձևական բնույթ, ուստի, ակնհայտ է, որ շատ նախկին պաշտոնյաներ կկարողանան այս փորձությունն առանց ցնցումների հաղթահարել: Ուստի, ՀՀ պատմության մեջ նմանը չունեցող գործիքների առկայությունը դժվար թե օգնի ապօրինի գույքի բռնագանձումն այնպես իրականացնել, որ հասարակությունը գոհ մնա արդյունքներից:

Արման Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular