ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիգարխներն ապականում են հերթական ոլորտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Հայաստանի տնտեսության այցեքարտերի շարքում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, իր արժանի տեղն է սկսել զբաղեցնել այլընտրանքային էներգետիկան` իր տարբեր ճյուղերով: Մասնավորապես, բառի բուն իմաստով, բուռն զարգացում է ապրում արևային էներգետիկան: Երկրում բավականին արագ տեմպերով հայտնվում և զարգանում են այդ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները: Բնականաբար դա նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե մուտքերի ավելացմանը և, որ գուցե ամենակարևորն է, յուրաքանչյուր արևային կայան և լոկալ առումով, յուրաքանչյուր տաքացուցիչ ավելացնում է երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը:

Սակայն, ինչպես և բիզնեսի յուրաքանչյուր ոլորտում, որտեղ սկսում են քիչ թե շատ լուրջ ֆինանսական միջոցներ շրջանառվել, այս ոլորտը նույնպես վերջին շրջանում սկսել է գրավել տեղական օլիգարխիայի ուշադրությունը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը ոլորտ մտել է դեռ մի քանի տարի առաջ, կազմակերպելով արևային պանելների արտադրություն, ապա այս իշխանությունների «սրտի գործարար» Սամվել Ալեքսանյանը որոշել է զբաղվել իր սիրած գործով՝ ներմուծմամբ: Եվ ինչպես սովորաբար լինում է օլիգարխների պարագայում, նրանք փորձում են համապատասխան արտոնյալ դաշտեր ձևավորել իրենց գործունեության համար: Մեկը սովորականի պես, տեղական արտադրողի շահերը պաշտպանելու քողի տակ փորձում է օրենսդրական խոչընդոտներ սահմանել ոլորտում մինչ օրս զարգացում ապահովող ընկերությունների համար՝ դրանով իսկ փորձելով արտոնյալ պայմաններ ստեղծել առայժմ իրենց ոչ մրցունակ արտադրանքի համար, մյուսը փաստաթղթային մանիպուլյացիաների եղանակով և այլ քաղաքացիների անունով գրանցված ընկերությունների միջոցով փորձում է դեմպինգի ենթարկել ձևավորված շուկան:

Ի դեպ, ժամանակին, երբ մեծ փողերի հոտ եկավ ՏՏ ոլորտից, որոշ օլիգարխներ՝ մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, փորձեցին մտնել այդ ոլորտ և փոխել խաղի կանոնները: Ոլորտի կազմակերպությունները և դրանց միավորող միությունը համատեղ ջանքերով դիմադրեցին այդ ծրագրերին և կարողացան մինչ օրս էլ ապահովել այդ ոլորտի բնականոն և հետևողական զարգացումը:

Միքայել Ղևոնդյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular