ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

ՍՊՈՐՏ

Ինչպիսի՞ կազմով կարող է խաղալ նոր մարզիչը, ովքե՞ր կհրավիրվեն մեր հավաքական։ Այս և այլ հարցերի պատասխաններն է փորձել կանխատեսել Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին պաշտոնական խաղն է անցկացնելու Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Ազգերի լիգայի մրցաշարում մեր ընտրանին սեփական հարկի տակ հանդես կգա նաև դրանից երեք օր անց՝ սեպտեմբերի 8-ին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը բնականաբար հիմնականում հենվելու է մեր հավաքականի կորիզը հանդիսացող մի շարք ֆուտբոլիստների վրա, բայց արդեն գիտենք, որ ընտրանու կազմում կարող են լինել ֆուտբոլիստներ, որոնք իրենց նորամուտը կնշեն հավաքականի կազմում:

Իսպանացի Խոակին Կապառոսը բավականին ժամանակ ուներ Հայաստանի հավաքականի հավանական թեկնածուների խաղին հետևելու համար: Բայց թե ինչ ընտրություն է կատարել մարզիչը, դեռևս հայտնի չէ: Դարպասապահի դիրքում մեծ ընտրության հնարավորություն կարծես թե չկա:

Կանցկացնի՞ արդյոք իր առաջին խաղը հավաքականի կազմում Դավիթ Յուրչենկոն, որն ընտրանու կազմում հանդես գալու համաձայնությունը վաղուց է տվել: Յուրչենկոն, որը խաղում է Կարագանդայի «Շախտյորի» կազմում, Ղազախստանի առաջնության հինգ խաղերից մասնակցել է երեքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular