Հայրը ջրամբարում ձուկ որսալիս նկատել է, որ իր 10-ամյա աղջնակը ջրահեղձ է լինում. երեխան մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16: 30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գնտվող Ծովինար ջրամբարի մոտից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը: Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխանն Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 10-ամյա Կարինե Հ.-ն էր:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայրը եկել է Ծովինար ջրամբար ձուկ որսալու և իր հետ է բերել երեխային, մի պահ աղջիկը անհայտացել է հոր տեսադաշտից և հայրը փնտրելով նրան, գտել է ջրում ու ինքնուրույն դուրս բերել, որից հետո ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, ցավոք, ճանապարհին մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: