ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ սուտ ու ֆեյք իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ այսօրվա իշխանությունը, որ ի սկզբանե խոստացել էր լինել ժողովրդավար, հաշվետու, հանդուրժող քննադատության նկատմամբ, գործել հրապարակային, թափանցիկ, սակայն, որքան էլ զարմանալի ու տարօրինակ թվա, կարճ ժամանակ անց ապացուցեց, որ հեռու է իր հռչակած արժեքային համակարգից, ավելին՝ գործում է տրամաբանորեն հակառակ օրակարգով, ամեն ինչ սուտ ու ֆեյք էր։ Հավանաբար բոլորս ենք հիշում, թե ինչպես էինք նախկին իշխանություններին ամենից շատ քննադատում ոչ հրապարակային գործելաոճի, կուլիսային պայմանավորվածությունների ու ոչ թափանցիկության համար, դրա հետ միաժամանակ լիահույս լինելով, որ լրագրողներով համալրված այս իշխանությունը այդպիսին չի լինի։ Ընդամենը մի քանի օրինակ վերջին մեկ օրվա լրահոսից։

Օրերս հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանը ապակտիվացրել է ֆեյսբուքյան օգտահաշիվները, այս առիթով հանրությունը հեռուն գնացող եզրակացություններ է անում, որոնք գուցե հիմնավոր են, գուցե անհիմն, բայց փաստացի ժամեր շարունակ լուրերը տարածվում են, եզրակացությունները՝ արվում, իսկ իրավասու անձինք լռում են կամ չեն մեկնաբանում։ Արդյունքում՝ ինչո՞ւ եք զարմանում կամ բողոքում «մեդիագրոհներից», երբ ձեզնից խնդրում են մեկնաբանություն ապակտիվացման, հրաժարականի, արձակուրդ գնալու մասին, դուք չեք մեկնաբանում կամ ավելի վատ հերքում եք, իսկ մի քանի ժամ հետո արձակուրդ գնալու որոշումը հրապարակվում է կայքում։ Ընդ որում՝ նայիվ պատճառաբանությունները, թե նախարարը 31-ից է արձակուրդ մեկնում, այժմ աշխատանքի է, չեն ընդունվում, դրանք մանևրելու ոչ պրոֆեսիոնալ փորձեր են, արձակուրդի որոշումը մի վայրկյանում չի կայացվում, իսկ մեզանում քանիցս տեսել ենք՝ ինչպես են հեռանալուց առաջ վաստակած արձակուրդին մեկնում։

Այսքանից հետո կարո՞ղ ենք հավատալ հրաժարականի լուրերին, որ համառորեն հերքում է իշխանությունը կամ տարատեսակ միջադեպերի մասին գրվածքներին, ստուգումների մասին լուրերին, այո՛, որովհետև այդ ամեն ինչն ավելի արժանահավատ է թվում հասարակ ընթերցողի աչքով, քան կառավարության ուշացած, կիսատ-պռատ հերքումները։

յուս օրինակը՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը բուռն քննարկումների արդյունքում կողմ է քվեարկել ՍԴ-ն և Վճռաբեկը միավորելու հայեցակարգին։ Նման ֆունդամենտալ փոփոխության դեմ արտահայտվողների պակաս չկա, մի քանի օր է՝ իրավաբանական շրջանակները տեսակետներ են հայտնում, հիմնավորումներ պահանջում, իսկ իշխանությունները լռում են։ Իսկ մյուս կողմում՝ հանձնաժողովի կողմ քվեարկած անդամները ընդհատակ են անցել, չեն ցանկանում խոսել, հարցազրույց տալ, պարզաբանել, թե «ինչն ինչոց է, որ ամենևին էլ չեն քանդում, ավիրում, առաջարկներ են ընդունում», ինչո՞ւ է լավ նման կոնցեպտը, ի՞նչ առավելություններ ունի, ի՞նչ մտահոգություններ կան։

Ընդ որում՝ հակափաստարկը, թե եթե «կոռումպացված» ռեժիմի համակիրները դեմ են այս փոփոխությանը, ուրեմն այն ճիշտ է, մեղմ ասած ծիծաղելի է։ Կարելի է գեթ մեկ անգամ կտրվել նախկիններից, ներկաներից, ապագաներից և մասնագիտական քննարկում ծավալել, հիմնավորումներ ներկայացնել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular