ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեբանները բացատրել են մեր ամենատարածված երազների նշանակությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեր գրեթե բոլոր գիշերներն ուղեկցվում են տարօրինակ, բայց հաճախ կրկնվող երազներով, որոնք հետո փորձում ենք վերծանել կամ փիլիսոփայական այլաբանությամբ լցնել: Մինչ դուք կհիշեք ձեր վերջին երազն ու կփորձեք թերթել երազահանը` այն բացահայտելու հույսով, առաջարկում ենք ծանոթանալ ամենատարածված երազների վերծանություններին, որոնք հաստատվել են հոգեբանների կողմից:
 
Թռիչք երազում
 
Ըստ հոգեբանների՝ երազում հաճախ թռչող մարդիկ կարիք ունեն ազատության, ինքնաիրացման: Նրանք կարծես փորձում են երազում հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կան իրականում, ու դուրս չգալ ընտրած իրական ուղուց: Որպես կանոն, նրանք ունեն չհաղթահարված կոմպլեքսներ ու վախենում են դրանցից:
 
Մերկ կամ կիսամերկ զբոսանք հասարակական վայրում
 
Եթե դուք երազում տեսել եք, որ որևէ հասարակական վայրում մերկ կամ կիսամերկ եք հայտնվել, ապա, ըստ հոգեբանների, դուք որևէ բանից խիստ կաշկանդված եք ու վախենում եք դա ի հայտ բերելուց: Դուք վախենում եք նոր միջավայրից, նոր մարդկանցից, կամ ձեզ կաշկանդում է ձեր նոր ուսման վայրն ու աշխատանքը: Մերկությունը հենց ձեր ներքին անհարմարությունն է, որ վախենում եք ցույց տալ:
 
Անկում բարձր տեղից
 
Սա արդեն լիարժեք կարող է նշանակել, որ դուք անհանգիստ եք ինչ-որ հարցում ու վախենում եք, որ ձեր նախաձեռնությունները չեն իրագործվեն: Ֆրեյդը վստահ էր, որ երազներում ընկնող մարդիկ ունեն չիրականացած շատ երազանքներ ու ընկնում են ոչ թե նրանք, այլ այդ երազանքները:
 
Եթե ձեզ հետապնդում են
 
Մեր ամենասարսափելի երազներում անպայման կհայտնվի ինչ-որ հանցագործ, ով մեզ հետապնդում է, ու մենք էլ ոչ մի կերպ չենք կարողանում նրանից փախչել: Պարզվում է՝ այդ հանցագործը ոչ այլ ինչ է, քան մեր վախը, ատելությունն ու անգամ սերը: Այո՛, այո՛, հոգեբանները վստահեցնում են, որ ամենահաճախն այսպիսի երազներ տեսնում են նրանք, ովքեր փախչում են սիրուց ու լուրջ հարաբերություններից: Սերը երազում նրանք փոխարինում են իսկական մարդասպանով, ումից նրանք ամեն կերպ փորձում են խուսափել:
 
Եվ վերջին, ամենատարածված երազներից մեկը․ եթե դուք երազում մահանում եք
 
Շատերն ասում են, որ երազում մահը նշանակում է, որ տվյալ անձը երկար է ապրելու, բայց հոգեբանները վստահեցնում են` եթե երազում դուք տեսնում եք ձեր մահը, ապա ձեր կյանքում մի նոր փուլ է սկսվում ու ձեր հին «ես»-ն իր տեղը զիջում է նոր «ես»-ի: Եթե դուք մահացել եք երազում, ուրեմն՝ ձեր կյանքում փոփոխություններ են լինելու, որոնք «կսպանեն» ձեր հին տեսակն ու նորը կստեղծեն: Երազում մահը դառնում է ձեր նոր կյանքի սկզբի ազդանշանը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular