ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդինյոն ազատվել է շքեղ հյուրանոցի 5-ամսյա տնային կալանքից

ՍՊՈՐՏ

Բրազիլացի ֆուտբոլային աստղ Ռոնալդինյոն ազատվել է 5-ամսյա տնային կալանքից, որին դատապարտվել էր կեղծ անձնագրով Պարագվայ մուտք գործելու պատճառով:


Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը և նրա մենեջեր հանդիսացող եղբայրը՝ Ռոբերտո Ասսիսը, ձերբակալվել և մեկ ամիս անցկացրել են բանտում: Այնուհետև, 1.6 մլն դոլար տուգանք վճարելուց հետո 4 ամիս տնային կալանքի տակ՝ ապրել են մայրաքաղաք Ասունսիոնի շքեղ հյուրանոցում:


Դատավորի կարգադրությամբ՝ նրանք վճարել են նաև 200.000 դոլար տուգանք:


Այժմ Ռոնալդինյոն եղբոր հետ կարող է Բրազիլիա վերադառնալ: Փաստաբանի համաձայն՝ նրանք ծրագրում են բնակություն հաստատել Ռիո դե Ժանեյրոյում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular