ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պանրագործները թեև չեն բողոքում, բայց այստեղ էլ կան խնդիրներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով պանրագործության ոլորտը նշեց, որ եթե այն համեմատենք գյուղատնտեսության այլ ոլորտների, օրինակ՝ խաղողագործության կամ այլոց հետ, ապա սպառման տեսանկյունից պանրագործությունն առավելություններ ունի, քանի որ ավելի հեշտ է իրականացվում թե՛ սպառումը, թե՛ արտահանումը: Չնայած դրան, Հայաստանում արտադրվող պանիրների բավական փոքր մասն է արտահանվում, այդուհանդերձ տեղական սպառման շնորհիվ պանրագործները սպառման առումով հիմնականում խնդիրներ չեն ունենում, քանի որ մեր երկրում այն համարվում է առաջնային սնունդ:

Այս տարի առաջին վեց ամիսների ընթացքում մոտավորապես 500 տոննա ավելի շատ պանիր է սպառվել, ինչն ուրախալի է: Խոսելով պանրի գնի նվազման մասին, միության նախագահը նշեց, որ խնդիրը ոչ թե սեզոնայնությամբ է պայմանավորված, այլ պանրի շուկայում մրցակցությունը բավական մեծ է: Ուստի, երբեմն լինում են նաև ոչ առողջ մրցակցային պայմաններ՝ գների դեմպինգ:

«Պանրի գնի նվազման պատճառներից մեկը դեմպինգն է, երկրորդը՝ պանրատեսակներով է պայմանավորված, քանի որ շուկայում վաճառվող պանիրների մի մասը ոչ թե պանիր է, այլ՝ պանրամթերք: Դրանք բուսական ծագման յուղ են պարունակում: Այն թույլատրվող սննդամթերքի տեսակ է, բայց բուսական յուղի և կենդանական ծագում ունեցող յուղի միջև առկա գնային տարբերության պատճառով, բնական է, որ շատ արտադրողներ գերադասում են բուսական յուղ օգտագործել, որպեսզի արտադրանքի ինքնարժեքն ավելի մատչելի լինի»,- ասաց Ա. Գիգոյանը:

Մասնագետի խոսքով, սակայն, այդ դեպքում պատճառահետևանքային բավականին մեծ բացասական էֆեկտ է առաջանում, քանի որ բնական կաթով պատրաստվող պանրի սպառման նվազեցումն էլ իր հերթին է անցանկալի հետևանքների հանգեցնում: Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ ներկայումս աշխատանքներ են տարվում պանրատեսակների փաթեթավորման և վաճառքի տաղավարներում պանրի ու պանրամթերքի բաղադրության մասին սպառողներին հստակ տեղեկություն տրամադրելու ուղղությամբ , որպեսզի գնելուց առաջ պարզ լինի, թե իրականում ինչ են ընտրում:

«Հույս ունենք, որ մոտ ապագայում գործնականում կկիրառվի այդ մեթոդոլոգիան և թե՛ պանիրների փաթեթավորման, թե՛ վաճառակետերում հստակ առանձնացված կերպով կներկայացվեն բուսական և կենդանական յուղերով պարտաստված պանրատեսակները»,- ասաց Ա. Գիգոյանը:

Ինչ վեաբերում է պետական ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտին հատկացվող միջոցների արդյունավետությանը, կազմակերպության ղեկավարի խոսքով ավելի ճիշտ կլիներ, որ պետական ռեսուրսները կենտրոնացվեին կաթի արտադրության որակը բարձրացնելու վրա, քանի որ այդ ոլորտում իրականում կան խնդիրներ, որոնք ավելի կարևոր են:

«Իհարկե ցանկալի է լուծել նաև արտադրության վերազինման և այլ հարցեր ևս, բայց, այդուհանդերձ առաջնայինը մնում է կաթի որակը: Եվ, քանի դեռ մենք չունենք վերամշակման համար լիարժեք պիտանի կաթ, պանրի արտադրությունը չի կարող զարգանալ»,- ասաց Ա. Գիգոյանը:

Արմեն Խաչատրյան

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular