ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուջետային «կոլափս» կամ ստի ոտքը կարճ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հիշում ենք, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր և մարդկանց մանիպուլյացնելով իշխանազավթում էր պատրաստվում իրականցնել, հրապարակներում պարբերաբար հայտարարում էր, որ ՀՀ պետական բյուջեն մեկ-երկու տարում առնվազն մեկ երրորդով ավելացնելու է։ Վստահաբար պետք է արձանագրենք, որ փաշինյանական ստերի ու փուչ խոստումների շարքում այս մեկը ևս իր ուրույն ու հաստատուն տեսքն ունի․ երկու տարի առաջ տված այդ խոստումը ևս Նիկոլ Փաշինյանը  չի ատարել։ Թեև մեկ-երկու անգամ այդ մասին իր ֆեյսբուքյան օգտահաշվին գրառումներ էր արել, բայց հետագայում պարզվեց, որ իրականությունն այլ է, քան իր ասածը։ Համոզվելու համար բավական է համեմատել 2017 թ․-ի պետբյուջեի եկամուտները 2019 թ․-ի հետ։ Ընդ որում, մեկ երրորդով բյուջեն ավելացնելու խոստման «իրականացման» համար նրան չօգնեց անգամ անցած տարի 136 մլրդ դրամ գոյություն չունեցած հարկային եկամուտների նկարելն ու իբր որպես գերավճար վերադարձրած ցույց տալը։

Իսկ արդեն ինչ վեարբերում է 2020 թ․-ին, ապա հարկային եկամուտները սկսեցին կտրուկ նվազել ապրիլ-մայիս ամիսներից սկսած։ Ինչը մի կողմից օբյեկտիվ էր և պայմանավորված էր համավարակով, մյուս կողմից՝ հետևանք էր նախորդ երկու տարիներին ամեն գնով հարկահավաքման ցուցանիշ ցույց տալու և բիզնեսին հարկելով խեղդելու քաղաքականության։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ հուլիս ամսին նույնպես պետբյուջեի հարկային եկամուտները նվազել են նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած։ Մասնավորապես հուլիս ամսին հավաքվել է 109 մլրդ դրամ, անցած տարվա հուլիսին եղել է 118 մլրդ դրամ։

Առաջին հայացքից նվազումը մեծ չէ։ Սակայն չմոռանանք, որ մայիս ամսին պակաս էր հավաքվել 21 մլրդ դրամ, հունիսին՝ 46 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա յոթ ամիսներին՝ հունվար-հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 789 մլրդ դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 831 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ պետբյուջեն պակաս է ստացել ավելի քան 42 մլրդ դրամ կամ նվազել մոտ 5 տոկոսով։ Այս ամենի հետ փաստենք, որ ԱԺ կողմից պետբյուջեում կատարված փոփոխություններով այս տարվա բյուջեի եկամուտները նախապես հաստատվածի համեմատ նվազեցվել են մոտ 169 մլրդ դրամով։ Կես տարվա արդյունքներով դրանք արդեն իսկ 100 մլրդ դրամով նվազել են։

Ընդ որում՝ այդ նվազումը սկսվել է տարվա երկրորդ եռամսյակից, իսկ առջևում դեռևս ճգնաժամային տարվա շարունակությունն է, դրանից բխող բացասական հետևանքներով։ Կարող ենք հավելել, որ ամենայն հավանականությամբ՝ այդ նվազումն ավելին կլինի, քան նախորդ 169 մլրդը։ Դատելով կառավարության գործողություններից, ավելի ճիշտ դրանց բացակայությունից, տնտեսական վիճակի վատթարացման և բյուջեի համալրման ուղղությամբ որեւէ լուրջ ակնկալիք պետք չէ ունենալ։ Եթե վարչապետի պաշտոնում հայտնված մարդը տնտեսական խնդիրների լուծումը և մասնավորապես՝ բյուջեի համալրման հարցը տեսնում է ՀԴՄ կտրոն «խփելու» և սրանից-նրանից փող բռնագանձելու մեջ, ապա սոցիալ-տնտեսական վիճակի ողբալի զարգացումներ են սպասվում մեզ առաջիկայում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular