Սոչիում Սև ծովի ամենավտանգավոր մեդուզան լողալով մոտեցել է ափին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍև ծովի ամենավտանգավոր մեդուզա Rhizostomae-ն՝ լողալով մոտեցել է կուրորտային Սոչի քաղաքի ափին: Այս մասին հայտնել է «Сочи сейчас»-ը:
Ենթադրվում է, որ լողափի «հյուրը» ձագուկ է, քանի որ Rhizostomae-ներն աճում են՝ հասնելով եռակի-քառակի անգամ ավելի մեծ չափերի: Նշված է, որ մեդուզան թունավոր է և կարող է այրվածք առաջացնել: Վերջինս վտանգավոր է հատկապես ալերգիայի դեպքում: Մարդու մոտ առաջանում է զգացողություն, որը կարելի է համեմատել եղինջին դիպչելիս առաջացած զգացողության հետ: Վիճակի վատացման դեպքում խորհուրդ է տրվում հակահիստամինային դեղամիջոցներ օգտագործել և դիմել բժշկի:
Հայտնի է, որ ավելի վաղ մարդիկ Ազովի ծովից հարյուրավոր սատկած մեդուզաներ են գտել և նետել ափ:
Նյութը հրապարկման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը