ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի «ֆոբիաները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Յուրաքանչյուր քաղաքական իրավիճակ, անկախ ժամանակահատվածից ու վայրից, պահանջում է ընդհանուր պատկերի հստակ գնահատում, որպեսզի կատարվող քայլերն ու գործողությունները լինեն համարժեք, ինչպես նաև արժեհամակարգային։ Ցանկացած պահի, երբ հասարակությունը գիտակցում է, որ իշխանությունը վախենում է իրենից, այդ իշխանության ճակատագիրը հասկանալի է դառնում միանգամից և դա ապացուցման կարիք չունի։ Այն ինչ տեղի է ունենում ՀՀ-ում վերջին երկու տարիներին անտիքաղաքագիտական է և հակասում է բոլոր նորմերին ու քաղաքագիտական բառարաններում ֆիքսված դեպքերին, քանի որ կատարված իշխանազավթումը տեղի ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի հողի վրա և քաղաքական թիմի բացակայության պատճառով։

Փաշինյանը փայլուն գիտակցում է, որ, օրինակ՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելով՝ կորցնում է ամեն ինչ, և առաջին հերթին՝ երկրի ղեկը, քանի որ շատ արագ գահավիժող երկիրը, ձորն ընկնող մեքենայի նման, դառնալու է բառացիորեն անկառավարելի։ Երրորդ նախագահին ձերբակալելով՝ Փաշինյանը հանձնում է իշխանությունը, և նա դա գիտի բոլորից լավ, բայց շարունակում է ինչ-ինչ մանյովրներ անել այդ առիթով։ Ու տվյալ պահին ընդհանրապես էական չի, որ իշխանության կգա ՀՀԿ-ն կամ այլ ուժ, էականն այն է, որ Փաշինյանը զգում է այդ վտանգը մի քանի կիլոմետրից։ Փաշինյանի այս «խուսափողական» տակտիկան լրիվ հասկանալի է, քանի որ սա յուրահատուկ PR ժեստ է, երբ դու ինքդ ես բարձրաձայնում առկա խնդիրների մասին՝ ասելով.

«Հա դե, պարզ ա, այս, այս, հարցերում կան թերություններ, ո՞վ չգիտի, կամ ո՞վ է ասում, որ իդեալական է ամեն ինչ»։

Նման քայլով Փաշինյանն ինքն է խոսում առկա խնդիրների մասին՝ հնարամտորեն հիշեցնելով, թե իրականում «ում օրոք են դրանք առաջացել»։ Ըստ էության Փաշինյանը, մեկուկես տարի է, աշխատում է իր կողմից մշակված ոսկյա մի բանաձևով․ նա ժողովրդի մոտ կարողանում է ատելություն սերմանել դեպի հարուստները, իսկ դա բոլոր ժամանակներում կիրառված ամենաաշխատող տարբերակն է։ Նա հրապարակավ հայտարարում է, որ «սրանք 20 տարի կերան պետությունը», «ծախեցին հնարավոր ամեն ինչ», «10 հազարանոց «Զիլի» ու «Զեյնա» են հագնում», և այս շարքը կարող ենք շարունակել։ Արդեն սա վերածվում է պրիմիտիվության կլասիկ օրինակի, երբ ամեն մի ձախողման համար վեկտորներն ուղղվում են նախկին իշխանությունների կողմը։ «Սաղ Սերժն ա մեղավոր» տակտիկան, որը իշխանությունները հմտորեն լցնում են հանրության ուղեղը, արդեն ակտուալ չէ, կարելի է խորհուրդ տալ Փաշինյանի խորհրդատուներին, որպեսզի շեֆի համար նոր տակտիկա մտածեն, սա արդեն չի աշխատում և կորցրել է ժամկետայնությունը։

Ասվածից կարելի է փաստել հետևյալը․ իրականում Փաշինյանը վախենում է քաղաքական լուրջ գործընթացներ սկսվելուց, քանի որ հասկանում է, որ համակարգում իրոք առկա են լրջագույն բացեր, նա վախենում է, որ լուրջ գործընթացների ընթացքում չկարողանա պահել պետական համակարգը, և այն սկսի ճաքեր տալ հենց ներսից, ինչը նրա իշխանության համար կլինի վերջնական կործանում։ Ահա այս ամենը հաշվի առնելով՝ նա վախենում է և փորձում է սարկազմի և հեգնանքի միջոցով տարբեր առիթներով ծաղրել, թե «ընդդիմությունը 20 մարդ է հավաքում» կամ «բոլորը գումարի դիմաց ցույցի գնացողներ» են ձևակերպումները։ Փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ նախկինները չեն վախենում ներկա իշխանություններից, իսկ Փաշինյանը, անգամ թեթև ակնարկի դեպքում, ջղաձգումների մեջ է ընկնում կամ, ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում՝ «արջն իր ահից է գոռում»։

Արթուր Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular