ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեյմարը ծաղրի առարկա է դարձել՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու կապակցությամբ, այլ ակումբի շնորհավորելու պատճառով

ՍՊՈՐՏ

Պարի Սեն-Ժերմեն ֆրանսիական ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու կապակցությամբ, Twitter-ում գերմանական «Բավարիա» ակումբի փոխարեն սխալմամբ «Բայերին» է շնորհավորել, որի պատճառով համացանցի օգտատերերի կողմից ծաղրի է ենթարկվել:

Նեյմարը գրել է, որ պարտությունը ևս սպորտի մաս է կազմում, այնուհետև հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Բայեր» թիմին:

Բայերի մամուլի ծառայությունը կատակել է՝ պատասխանելով.

«Շնորհակալություն: Չգիտենք, թե ինչի համար ես մեզ շնորհավորում, քանի որ մենք արձակուրդում վիդեոխաղեր ենք խաղում, բայց շնորհակալ ենք»:

Համացանցի օգտատերերն այդ կապակցությամբ գրել են.

«Նեյմարի՝ եզրափակչում պարտվելը զարմանալի չէ, քանի որ նա հակառակորդի անունն անգամ չգիտեր», «Նա այդ ժամանակ լաց էր լինում, դրա համար էլ ուրիշ ակումբի անուն է գրել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին: Պատմության մեջ 6-րդ անգամ «Բավարիան» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ ՊՍԺ-ն առաջին անգամ խաղաց մրցաշարի եզրափակչում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular