ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա «այո՞» է ասել. Ռոնալդուն ու նրա սիրելին առաջացրել են երկրպագուների հետաքրքրությունը

ՍՊՈՐՏ

Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ջորջինա Ռոդրիգեսի երկրպագուների հետաքրքրությունը շարժել են նրանց Instagram-յան նոր հրապարակումները։

«Այո»,- լուսանկարը կարճ մեկնաբանել է Ջորջինան, որում պատկերված էր Կրիշտիանուի հետ։ Ռոնալդուն իր էջում նույն լուսանկարն է տեղադրել՝ այն ուղեկցելով հետեւյալ խոսքերով. «Իմ սեր»։

Բնականաբար, օգտատերերն առաջինը ենթադրել են, որ խոսքը նշանադրության մասին է։ Եվ նրանց կասկածներն ավելացել են Ռոդրիգեսի էջում երկրորդ լուսանկարի հայտնվելուց գետո, որում մոդելի ձախ ձեռքի մատնեմանտին կարելի է տեսնել (ավելի ճիշտ՝ դժվար է չնկատել) խոշոր չափի մատանին։

Սիրահարներն առայժմ որոշել են չպատասխանել երկրպագուների բազմաթիվ հարցերին, որոնք մինչ այժմ հայտնվում են մեկնաբանություններում։ Սակայն ոչ միայն զույգի երկրպագուներն, այլեւ շատ լրատվամիջոցներ վստահ են, որ Կրիշտիանուն առաջարկություն է արել Ջորջինային։

Ի դեպ, լրատվամիջոցներում նախկինում եւս լուրեր են հայտնվել զույգի նշանադրության ու նույնիսկ հարսանիքի մասին։ Սակայն նրանք երբեք չեն հաստատել այդ լուրերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular