ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության հերթական «բլեֆը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, մարտի 16-ին Հայաստանում հաստատվել է արտակարգ դրություն և այն շարունակվում է հինգ ամիս: 10 օր առաջ այն երկարացվեց ևս մեկ անգամ, պաշտոնյաները հույս են հայտնում, որ վերջին անգամ: Ի թիվս բազմաթիվ սահմանափակումների, փակ են նաև սահմանները, և ՀՀ քաղաքացիները արդեն հինգ ամիս է, չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Սա ՀՀ-ի նման պետության համար բավական խնդրահարույց հանգամանք է, քանի որ մեր երկրում արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, իսկ աշխատանքի չմեկնելն ուղղակիորեն ազդեց ողջ տնտեսական համակարգի վրա, ավելին՝ ունեցավ իր մուլտիպլեկատիվ էֆեկտը։

Բոլոր նորմալ երկրներում պետությունը փորձեց կանխել այդ սպառնացող ճգնաժամը, որը, ըստ մասնագետների կանխատեսումների, հնարավոր է հանգեցնի տնտեսական կոլափսի, ուր որ է կթակի ՀՀ դուռը։ Կառավարությունը երկու տարբերակ առաջարկեց նրանց։ Տարբերակներից մեկը գյուղատնտեսությունն էր։ Նիկոլ Փաշինյանը, բառացի ասաց. «մնացեք ու հող մշակեք», դե մարդիկ էլ, ականջալուր լինելով «ժողվարչապետին», գոտիները ձգած ապրում են արդեն կես տարի: Իսկ ի՞նչ տեղի ուենցավ։ Առանց եկամտի աղբյուրի մի քանի ամիս մարդիկ մշակեցին հողը, ցանեցին, հնձեցին, մի մասը վարկեր վերցրեց․ արդյունքում որոշ մարզերում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքն այնքան շատ է, որ արժեքը զգալիորեն պակաս է լինելու նախորդ տարվանից:

Արտագնա աշխատանքի մեկնողներին առաջարկվող մյուս տարբերակը շինարարությունն էր։ Մարզպետարաններին հանձնարարվեց ցուցակագրել մարդկանց, որոնք արտագնա աշխատանքի չեն մեկնել և ունեն աշխատանքի խնդիր։ Ցուցակագրեցին, ու ամեն մարզում հարյուրավոր մարդիկ գրանցվեցին։ Կառավարությունն իր հերթին շտապեց հայտարարել, որ շինարարությանը զարկ կտա, պակասը կլրացնի, իսկ Փաշինյանը հերթական անգամ խոսեց աննախադեպ շինարարարական ծավալների (բումի) մասին: Նա ՀՀ «հպարտ», բայց սոված, քաղաքացուն ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնողները կանեն իրենց նույն գործը, բայց այս անգամ արդեն Հայաստանում: Սակայն մի փոքր պետք է հիասթափեցնենք մեր հարգարժան ընթերցողին, և ի՞նչ․․․

Բանից պարզվում է, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ 90 տոկոսից ավելին, այդպես էլ աշխատանքով չի ապահովվել: Ավելին, շինարարությունն ապրիլ ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է մոտ 51 տոկոսով: Հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է, կիսամյակի տվյալներով 2020թ. հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում: Ավելին, 2020թ-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով: Արդյունքում արտագնա աշխատանքի մեկնողների հույսը շարունակում է մնալ սահմաների բացումը, ի դեպ, այս հարցում կառավարությունը չի խոստանում, այլ պարզապես հույս ունի, որ հայտարարված արտակարգ դրությունը վերջինն է:

Արթուր Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular