ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ «ժանգլյորությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչպես հայտնի է, նախօրեին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն անցկացրել է հերթական նիստը: Տարածված տեղեկատվության համաձայն՝ հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը: Համաձայն այդ որոշման՝ նախատեսվում է միավորել ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները, ինչի արդյունքում պետք է ձևավորվի Գերագույն դատարան։ Որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Այս թեման իրավաբանական համայնքի կողմից բավականին չոր ու կոշտ գնահատականների է արժանացել, ինչի վերաբերյալ բազմաթիվ իրավաբաններ և փաստաբաններ հրապարակավ ներկայացրել են իրենց մոտեցումներն ու պատկերացումները։

Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ Սահմանադրական և վճռաբեկ դատարանների միավորման ջատագովներն ակնհայտորեն պատկերացում չունեն ՍԴ դերի և դատական քաղաքականության մշակման գործում վերջինիս դերակատարության մասին։ Թերևս միայն ոլորտային մասնագետները հստակ գիտեն, թե ՀՀ Վճռաբեկ դատարանով անցած ու իրավական լուծում չստացած քանի հարց է իր կարգավորումը ստացել ՍԴ-ում անցած վերջին 25 տարիների ընթացքում։ Սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեին լուրջ փաստարկներ և հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեին այն խնդիրները, որոնք կարելի է լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու և ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով: Այսօր փաստ է այն, որ իշխանությունը սահմանադրական ու վճռաբեկ դատարանները բացարձակ անհասկանալի քաղաքական նպատակներով ցանկանում է միացնել միմյանց հետ՝ վստահաբար չգիտակցելով, որ նման քայլով նաև չլուծված խնդիրների բեռ է ավելացնելու պետության վրա։

Կարող ենք հստակ արձանագրել, որ տեղի ունեցածը գործընթացի իմիտացիա է, իրական խնդիրներից և գործընթացներից շեղող օրակարգ։ Ակնհայտորեն երկրի համար Մայր օրենք մշակող պետական հանձնաժողովը, ըստ էության, զբաղված է ժանգլյորությամբ, և ներկայումս կարող ենք փաստել, որ տվյալ խումբն ի վիճակի չէ նոր Սահմանադրություն գրելու։ Այս գործընթացը կեղծ օրակարգ է, քանի որ, բոլոր հաշվարկներն ու կանխատեսումները ապացուցում են, որ այն երբեք չի դրվելու հանրաքվեի, չունի անհրաժեշտ լեգիտիմություն և նպատակ ունի բավարարել իշխանափոխությանն աջակցած մարգինալ խմբերի շահերը։ Դժվար է չհամաձայնել այն պնդմանը, որ ցանկացած ֆունդամենտալ փոփոխության պատշաճ իրացում ենթադրում է լուրջ մարդկային, մասնագիտական, նյութական և այլ ռեսուրսի ներգրավում ու կենտրոնացում: Ավելին, ֆունդամենտալ փոփոխության առնչությամբ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի առկա խնդիրների, առաջարկվող լուծումների և հնարավոր ռիսկերի գնահատման ու դրանց միջև պատշաճ հավասարակշռություն գտնելու հանգամանքի վրա:

Արթուր Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular