ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը՝ «սեզոնային» սրացումներին ընդառաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակակից գրեթե բոլոր հասարակությունների մոտ, անկախ քաղաքական համակարգից, սովորաբար հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, երբ քաղաքական գործընթացներն այս կամ այն կերպ կապվում ու փորձում են ասոցացնել սեզոնային զարգացումների հետ ՝ հաճախ նաև «սեզոնային» մեկնաբանություններ ստանում։ Որպես կանոն՝ ամառային սեզոնին քաղաքական գործընթացները մի տեսակ «արձակուրդային» ռեժիմով են ընթանում, ասես յուրահատուկ «թայմ աութի» մեջ լինեն։ Դա բնորոշ է նաև ձմռանը, քանի որ մարդն իր տեսակով որոշ չափով նման է արջի՝ սիրում է ձմեռները երկար քնել, ուտել ու պառկել։ Ահա հենց այս հանգամանքները հաշվի առնելով է, որ քաղաքական գործընթացների համար «մոդայիկ» են գարունը և աշունը, ուստի պատահական չէ, որ պարբերաբար հանդիպում ենք «թեժ գարուն» կամ «թեժ աշուն» ձևակերպումներին (եթե ուշադիր լինեք համաշխարհային պրակտիկային՝ հեղափոխություններն ու քաղաքական բուռն գործընթացները տեղի են ունենում հենց այդ ժամանակահատվածներում)։

Հայրենի քաղաքական դաշտը նույնպես բացառություն չէ, և տևական ժամանակ է՝ ինչ քաղաքական գործիչները, անկախ քաղաքական և կուսակցական պատկանելությունից, խոսում են ՀՀ-ում սպասվող քաղաքական «թեժ աշնան» մասին։ Ժանրի կանոնների համաձայն՝ այս հայտարարությունները ականջահաճո չեն իշխանություններին, քանի որ հերթական անգամ հենց իրենք են դառնալու հերթական քննադատության ալիքի թիրախում, և հենց դրանով պայմանավորված՝ պետության ղեկավարն ու իշխանական թիմը փորձում են հնարավոր առիթի դեպքում «պայթեցնել» քաղաքական գործընթացների, իրենց բնորշմամբ, «արհեստական օրակարգերով և մանիպուլյացիոն ժանրին համապատասխանող» թեժ աշնան միֆը։

Վարչապետ դառնալուց հետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում իր լրագորղական գործունեությունը և փորձում է տարբեր առիթներով իր ընտանեկան լրատվականի հերթական խմբագրականում հանրությանը հրամցնել հերթական ֆեյք օրակարգը (նա այդ մեթոդը կիրառում է՝ հաշվի առնելով Ստալինի փորձը, երբ «Պրավդայի» առաջին էջում իր ուղերձներն էր հղում հանրությանը՝ «խմբագրության կողմից» (от редакций) ներկայանալով)։ Այն, որ Փաշինյանի համար թիվ մեկ թիրախը ՀՀԿ-ն է, դա հայտնի էր դեռ նրա՝ ընդդիմություն եղած ժամանակ, բայց որ ներկայումս է նման էնտուզիազմով անընդհատ խոսում ՀՀԿ-ականների ու նրանց գործած «քաղաքական մեղքերի» մասին, ընդամենը զավեշտալի է։ Փաստ է, որ իշխանության ներսում, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, խնդիր կա: Դրա մասին են վկայում գրեթե ամենօրյա ռեժիմով խմբակցության փակ նիստերը, որոնց հաճախ մասնակցում է նաև Փաշինյանը․ սրան հավելենք առողջապահության նախարարի, ԿԳՄՍ նախարարի ու պարետ Ավինյանի դեմ ուղղված բացահայտ դեմարշը՝ այդ թվում քաղաքական թիմի ներսից փաստում են, որ ինչքան էլ խոսեն «թիմային կուռ համակարգ ունենալու» մասին, ակնհայտ է, որ դա փաշինյանական ագիտպրոպի հերթական մանիպուլյացիոն հնարքն է։

Թեժ սեզոնի մասին են վկայում նաև՝ Ամուլսարի հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված գործընթացները, ինչպես նաև դրանց հետ ասոցացվող ռիսկերն ու անդառնալի հետևանքները։ Փաշինյանի իշխանության համար հաջորդ ականն առաջիկայում սպասվող գազի թանկացումն է, որն այդպես էլ մնաց օդում կախված, և ակնհայտ է, որ կարգավորման ու հստակեցման կարիք է զգում։ Եթե այս ամենին հավելում ենք շուրջ երկու տարի իշխող ուժի ու նրա սատելիտների կողմից հակառուսական այս բացահայտ զարգացումներն ու հնչող հայտարարությունները, ապա պատկերը դառնում է ամբողջական, ինչն իր հերթին վկայում է իշխանությունների ապիկար քաղաքականության մասին։ Երբ իշխանությունը խոսում է «ԵԱՏՄ մտնելու մեկ գիշերում կայացրած» որոշման մասին, արդյո՞ք հասկանալով է անում դա, թե՞ ուղղակի հերթական անգամ գործ ունենք պոպուլիզմի հետ։ Ակնհայտ է, որ այն երկրները, որոնք դեմ գնացին ԵԱՏՄ դաշինքին, երկրի ներսում ունեցան լուրջ խնդիրներ՝ ընդհուպ տարածքային։

Արթուր Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular