ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր սեպտեմբերին կհամալրեն գործազուրկների բանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում՝ պայմանավորված համավարակի տարածմամբ և դրա հետևանքներով, փակվել է ավելի քան 70 հազար աշխատատեղ: Այնուհետև նույն Փաշինյանը հայտարարեց, որ դրանցից 50 հազարը վերականգնվել է: Այսօր արդեն վարչապետը հպարտորեն հայտարարում է, որ հունիս-հուլիս ամիսների տվյալներով մենք ունենք 2700 բացված նոր աշխատատեղ: Անգամ, եթե Փաշինյանի ներկայացված տվյալները նկարչության արդյունք չեն, ինչին ի դեպ նրա գրառման տակ քննադատական մեկնաբանություններ թողնող գործազուրկները այդքան էլ չեն հավատում՝ ապա ակնհայտ է, որ ապրիլին աշխատատեղերը ավելի շատ են եղել, քան այսօր: Թերևս դա է պատճառը , որ վարչապետը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի՝ հուլիս ամսվա տվյալները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ:

Հասկանալի է, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում երկիրը դեռ չէր բախվել սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների և գործազրկության հոծ բանակ չուներ: Հասկանալի չէ, թե որքան են իշխանությունները շարունակելու իրենք իրենց և հանրությանը խաբելու այս փորձերը:

Գործազուրկների թիվը աճելու է: Դիցուք՝ Գազպրոմում պատրաստվում են զանգվածային՝ հազարների հասնող կրճատումների, սահմանամերձ ԲԿ-ը փակվում են իսկ բժիշկները մնում անգործ, սեպտեմբերից Կարգին Քաղաքապետի տքնաջան աշխատանքի շնորհիվ զգալիորեն կրճատվելու է գիծ դուրս եկող գազելների թիվը, իսկ դա նշանակում է, որ հարյուվոր վարորդներ ովքեր ընտանիք են պահում ՝ մնալու են անգործ, նրանք են միանալու նաև զբոսաշրջության ոլորտի աշխատողները, ովքեր թերևս ամենա շատն են տուժել համավարակից, տաքսիների լիցենզավորման նոր կարգի պատճառով էլ հարյուրավոր տաքսու վարորդներ կարող են մնալ առանց աշխատանքի: Այս իրականությունն է, որից փախչում են իշխանությունները և շարունակում խոսել տնտեսական հեղափոխության ձեռքբերումների մասին, շարունակում սելֆիներ անել փռած ասֆալտի ամեն նոր 100 մետրի վրա, մինչդեռ փռած ասֆալտով հպարտ քաղաքացիները միանշանակ չեն կշտանա…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular