ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկե արյուն. Աշխարհում միայն 11 հոգի ունի արյան այս խմբից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արյան փոխներարկման շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Սակայն երբեմն բավականին դժվար է լինում գտնել անհրաժեշտ քանակությամբ արյուն, որը բոլոր հատկանիշներով կհամապատասխանի հիվանդի արյանը:

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր մարդու արյուն պատկանում է չորս տարբեր խմբերից մեկին: Բացի սրանից, կարևո՞ր է արդյոք, որ դոնորի և հիվանդի արյան ռեզուսները համընկնեն:

Դա կախված է անտիգեներից, որոնք գտնվում են էրիտրոցիտների՝ մեր արյան բաղադրիչներից մեկի մակերեսին: Այս բացահայտումը նախորդ դարում արել է ամերիկա-ավստրիացի գիտնական Կարլ Լանդշտայները, որի համար էլ արժանացել է Նոբելյան մրցանակի:

Քիմիկոս-իմունաբանը իր հետազոտությամբ զգալիորեն նպաստել է վիրահատությունների ընթացքում շատ արյուն կորցրած հիվանդների համար դոնոր գտնելու ճիշտ ընտրությանը: Մինչև այդ պահը բժիշկներին և գիտնականներին չէր հաջողվել հասկանալ, թե ինչու նույն խմբին պատկանող արյունը չի համապատասխանում բոլոր հիվանդներին:

Ռեզուսի գործոնը բացահայտվելուց հետո համարվում էր, որ այն կարող է լինել միայն դրական կամ բացասական:

Սակայն 1961թ. Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում հայտնվեց մի կին, որն Ավստրալիայի բնիկ ժողովուրդներից մեկի ներկայացուցիչ էր: Կնոջ արյունը հետազոտելուց հետո պարզ դարձավ, որ դրա ռեզուսի գործոնը տարբերվում էր ստանդարտից. ըստ լաբորատոր տեխնիկների՝ այն «զրոյական էր»: Էրիտրոցիտների մակերեսին առհասարակ չգտնվեցին անտիգեներ:

Ինչպես պարզ դարձավ հետո, այդպիսի արյուն ունեցող մարդը դոնոր կարող է հանդիսանալ ցանկացած մարդու համար, իսկ ռեզուսի գործոնը էական նշանակություն չի ունենա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեր մոլորակում դեռևս գրանցել է «զրոյական» ռեզուսով ընդամենը 11 մարդու: Նրանցից յուրաքանչյուրը արյուն է պահում հատուկ տարայում:

Խնդիրը նրանում է, որ չնայած իրենց արյան փոխանցման բազմակողմանիությանը, «ոսկե արյան» սեփականատերերի համար դոնոր կարող են հանդիսանալ միայն հենց իրենք. ցանկացած այլ արյուն չի համապատասխանի:

Այդ պատճառով նրանք պետք է արյան հավելյալ պաշար ունենան անակնկալ վիրահատությունների կամ դժբախտ պատահարների դեպքում:

Մինչ այժմ հայտնի չէ «զրոյական» ռեզուսով արյուն ունեցողների թիվը մեր մոլորակում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկի համաձայն՝ նախքան մարդու՝ դոնոր դառնալը, պետք է ստուգել արյան մեջ անտիգեների առկայությունը:

Այսպես ԱՀԿ-ն փորձում է գտնել «ոսկե արյան» այլ սեփականատերերի: Հայտնի է միայն մեկ բան՝ նրանք հանդիսանում են համընդհանուր դոնորներ, քանի որ նրանց արյունը կարող է համապատասխանել շատերի փոխներարկման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular