ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղեգնուտցիները վճռական են տրամադրված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ, կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ «Ոչ նախկին գյուղապետին» կարգախոսով եղեգնուտցիների ակցիան: Նրանք իրենց պահանջը ներկայացնելու համար ավտոերթով եկել էին Երևան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ տեղեկացնելու, թե իրականում ինչ է կատարվում իրենց համայնքում: Եղեգնուտցիների հետ հանդիպել և նրանց տեսակետը լսել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամ Անտոն Խուրշուդյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում լարվածությունը որոշ չափով մեղմվել է, իսկ հանդիպումից տպավորությունները դրական են, կառավարությունից սպասում են դրական պատասխանի:

«Երեկ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին ներկայացրեցինք մեր խնդիրն այնպես, ինչպես որ կա իրականում, քանի որ մեր մարզպետը ամեն ինչ չէ, որ ճիշտ կամ պատշաճ ձևով է ներկայացնում: Մենք հետդարձի ճանապարհ չունենք, պայքարելու ենք մինչև վերջ, քանի որ դա մեր համայնքն է, մենք ենք այնտեղ ապրում և որևէ մեկը չի կարող իր կամքը մեզ թելադրել: Մեր մարզպետը հայտարարում է, թե ուզում է մեր համայնքի համար ամեն ինչ անել, բայց մի քանի ավագանի խանգարում են: Բայց, իրականությունն այդպիսին չէ»,- ասաց Ա. Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո գյուղացիների ճնշման ներքո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները, այնուհետև, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Հետագայում նախկին գյուղապետը դիմել էր վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումը։ Մոտ 1,5 տարի տևած դատաքննությունից հետո դատարանն անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» որոշումը և նախկին գյուղապետին վերականգնել է իր պաշտոնում:

Այս ամենը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Եղեգնուտ համայնքում: Ավագանին որպես խնդրի լուծում առաջարկել էր տեղական հանրաքվե անցկացնել, սակայն օգոստոսի 11-ին ավագանու դիմումը մերժվել է ընտրատարածքային հանձնաժողովի, իսկ հետո նաև ԿԸՀ-ի կողմից։ Ստեղծված իրավիճակի պատճառով համայքում ղեկավարի պաշտոնակատար չկա, պահպանվել է միայն ղեկավարի տեղակալի լիազորությունները, որի լիազորությունները սահմանափակ են: Ստացվել է մի իրավիճակ, որ, փաստորեն ո՛չ գույքահարկ է հնարավոր լինում հավաքագրել, ո՛չ այլ փոխանցումներ իրականացնել:

«ԿԸՀ-ն մեր դիմումը մերժել է այն հիմքով, որ տեղական հանրաքվեն պետք է կազմակերպի համայնքի ղեկավարը: Բայց եթե մենք ղեկավար չունենք, ո՞վ պետք է այն կազմակերպի: Եթե մենք մեր հարցն ենք ուզում լուծել, ապա կարելի էր այլ մոտեցում ցուցաբերել, օրենքում փոփոխություն կատարել և այլն: Եթե ցանկություն ունենան՝ կանեն: Ավագանու վերջին ընտրությունից հետո, անցած ինը ամիսների ընթացքում համայնքն այնքան առաջ գնաց, որ 34 տարի ղեկավարած նախկին գյուղապետի ժամանակ այդքան գործ չէր արվել»,- ասաց ավագանու անդամը:

Նշենք նաև, որ Եղեգնուտի նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը նախկին ՀՀԿ-ական է, 34 տարի ղեկավարել է համայնքը: Այսօր համայնքում գրեթե կողմնակիցներ չունի, ամենաշատը 15-20 % , այն էլ բարեկամ-հարազատների շրջանում, ասաց Ա. Խուրշուդյանը:

«Նրա կողմնակիցները շահադիտական նկատառումներից ելնելով են ուզում, որ նա վերադառնա, իսկ մենք 600-ից ավելի ստորագություն ենք հավաքել, որոնք չեն ցանկանում, որ նա հետ վերադառնա: Մարզպետն էլ է իրեն սատարում ամեն կերպ և արգելափակում է մեր ցանկացած գործողություն: Համայնքը ներառված է կառավարության կողմից իրականացվող 170 մլն արժողությամբ սուբվենցիոն ծրագրում, բայց չենք կարողանում մրցույթ հայտարարել, քանի որ գյուղապետ չունենք: Մեր պապերն են հիմնել ու շենացրել մեր գյուղը, մենք էլ պետք է նրանց գործը շարունակենք: Թույլ չենք տալու, որ ով ինչ ուզի անի: Մարզպետն այսօր կա, վաղը կարող է ուրիշը լինել, իսկ մենք ապրել ենք ու շարունակելու ենք ապրել այստեղ»,- ասաց ավագանու անդամը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular