ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են Վաղարշակ Հարությունյանի հիմնական առաքելությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանի կադրային փոփոխությունների շարքում թերևս ամենաուշագրավը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նշանակումն էր: Այն իսկապես հատկանշական է, քանի որ իր մեջ ներառում է և քաղաքական, և ուժային, և անգամ աշխարհաքաղաքական գործոններ: Եվ պատահական չէ, որ կադրային այս լուծումը բազմաբովանդակ վերլուծությունների և ենթադրությունների առիթ հանդիսացավ: Վերոնշյալ գործոններից վերլուծական շրջանակները հիմնականում առանձնացնում են երեքը.

1. Գեներալ Վաղարշակ Հարությունյանը թե՛ իր ծագումնաբանությամբ,  թե՛ իր ռազմաքաղաքական կենսագրությամբ միշտ լինելով ռուսամետ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող գործիչ, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի վարչախմբում փորձելու է նեյտրալիզացնել պաշտպանության և անվտանգության ոլորտում առկա ակնհայտ արևմտամետ շեղումը կամ դիսբալանսը: Այն, ինչպես հայտնի է, առաջացել է նախևառաջ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, շատերի համար մինչ օրս էլ տարօրինակ թվացող, նշանակումով: Այդ գործիչն, ինչպես հայտնի է, սերտորեն կապված է որոշ հայտնի հիմնադրամների հետ և, բնականաբար, այդ փաստը նրա հանդեպ վստահություն չի առաջացնում ռուսաստանյան ուժային կառույցներում: Եվ պատահական չէ, որ ռուսաստանյան աղբյուրների պնդմամբ, երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև համագործակցության մակարդակը աննախադեպ ցածր է և հիմնականում սահմանափակվում է պաշտոնական արարողակարգային միջոցառումներով: Այս պայմաններում Վաղարշակ Հարությունյանի առաքելությունը լինելու է նոր հորիզոնական կապեր հաստատել ռուս գործընկերների հետ, շրջանցելով անգործության մատնված Անվտանգության խորհուրդը:

2. Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Վաղարշակ Հարությունյանը, որպես պաշտպանության նախկին նախարար և ռուսաստանյան ուժայինների հետ սեփական սերտ կապեր ունեցող գործիչ, պաշտպանության համակարգում, ինչ որ չափով կհավասարակշռի պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանի ազդեցությունը: Վերջինս, իր գեներալիտետով հանդերձ, երկու տարի շարունակ փորձում է զերծ մնալ ներքաղաքական զարգացումներում ուղղակի դերակատարում ստանձնելուց, ինչը լուրջ դժգոհություն և կասկածներ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի մոտ: Վերջինիս այդպես էլ չի հաջողվում իր համար ամբողջովին վստահելի ուղղահայաց համակարգ կառուցել բանակի հետ հարաբերություններում: Թերևս նույնը վերաբերում է նաև ԱԱԾ համակարգին: Այս պայմաններում Վաղարշակ Հարությունյանի գործոնը վարչապետի կարծիքով, կարող է դրական դեր խաղալ այդ խնդիրները լուծելու համար:

3. Նիկոլ Փաշինյանի համար, ինչպես հայտնի է, քաղաքական և մարդկային առումով կարևորագույն գործոն է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այս կամ այն գործչի վերաբերմունքը: Այս առումով նույնպես Վաղարշակ Հարությունյանը վարչապետի համար ավելի քան հարմար թեկնածու է: Գեներալն, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի կողմից ոչ միայն պաշտոնանկ էր արվել պաշտպանության նախարարի պաշտոնից, այլև անգամ վերջինս նրան զրկել էր գեներալի ուսադիրներից, որը վերականգնեց հենց Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար, նման բաները, բոլոր առումներով, չեն մոռացվում և Վաղարշակ Հարությունյանը երբեք էլ չի թաքցրել իր հակակրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ընդհուպ մեղադրելով նրան, որ Ռոբերտ Քոչարյանն իր ներկայությամբ է քննարկել Արցախի հարցի կարգավորման, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Եվ այս գործոնը առավել կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ախոյանը նույնպես ընդգծված ռուսամետ գործիչ է և Քոչարյանի պես ընդունված է ռուսաստանյան վերնախավի որոշ շրջանակներում:

Սրանք են թերևս Վաղարշակ Հարությունյանի վարչապետի գլխավոր խարհրդականի պաշտոնը ստանձնելու հիմնական առաքելությունները, որոնք ըստ նրան այդ պաշտոնին նշանակողի, գեներալն ի վիճակի է իրականացնելու: Սակայն, ինչպես ընդդիմադիր որոշ շրջանակներն են պնդում, Վաղարշակ Հարությունյանի հնարավորությունները, թերևս, բոլոր իշխանությունների օրոք փոքր-ինչ գերագնահատվել են …

Կարեն Հովհաննիսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular