ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեւոն Ալթունյանը կազատի՞ Սեյրան Օհանյանի կնոջը խորհրդականի պաշտոնից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վստահեցնում է, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականներից ազատվելու պահանջ չի դրել: Այս մասին նա նշեց NEWS.am-ի հետ զրույցում:

Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ նախարարությունը լքողներից մեկն էլ լինելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, որը թեեւ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականն էր, սակայն հիմնականում զբաղված էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աշխատանքներով, ինչի մասին հաճախ «ֆոտոէսսեներ» էր հրապարակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանը ամուսնու պաշտոնանկությունից հետո արձակուրդ է մեկնել, եւ հնարավոր է` չվերադառնա նույն պաշտոնին: Լուրեր են շրջանառվում, որ նախարարն ասել է` մի դիմում էլ դու գրիր: Պաշտոնաթող նախարարի կնոջ արձակուրդ մեկնելու տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ նախարարը` նշելով, որ Ռուզաննա Խաչատրյանին տեսել է նշանակվելուց հետո, սակայն ազատման հարցը չի քննարկել, կվերադառնա, թե ոչ, տեղյակ չէ. «Ինչքան գիտեմ, ինքը հիմա արձակուրդում է… իր պլանների մասին դեռ տեղյակ չեմ»:

Հարցին` նրա՞ն էլ է մտադրվել ազատել զբաղեցրած պաշտոնից, Ալթունյանը կարճ պատասխանեց. «Ես պատրաստ կանդիտատուրա չունեմ էդ պաշտոնի համար»: Նա նաեւ հավելեց, որ եթե որոշի դիմում գրել ու հեռանալ, կարող է, բայց ազատվելու վերաբերյալ նրա հետ դեռ հարցը չի քննարկել: Պնդմանը, թե մինչեւ հիմա չի՞ խոսել Ռուզաննա Խաչատրյանի հետ հեռանալու մասին, պատասխանեց. «Դեռ չէ»:

Լեւոն Ալթունյանը շեշտեց նաեւ, որ իր խորհրդականները չեն կարող զբաղվել այլ գործով ու չներկայանալ աշխատանքի:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը նախկին նախարարին խորհրդատվություն էր մատուցում առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում։

Նշենք, որ այս պահի դրությամբ նախարարն ունի չորս խորհրդական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular