ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարալիկի ծննդատան խնդիրը պետք է լուծի մարզպետարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարալիկի ծննդատան աշխատակիցները առավոտից բողոքում էին, որ կառավարության կողմից ֆինանսավորումը դադարեցնելու պատճառով, կանգնել են ֆինանսական լուրջ խնդիրների առջև:

Ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ բաժանմունքի պետպատվերը թեև մերժվել է, սակայն այդ մասին մինչ օրս կառավարության որոշում չկա: Ուստի, որևէ իրավական հիմք չկա հաստատության 13 աշխատակցի աշխատանքից ազատելու համար:

«Չկա հստակ իրավական ակտ, որի հիման վրա հնարավոր լինի ծանուցել աշխատակիցներին ազատման մասին։ Եվ, փաստորեն, ստացվում է, որ աշխատակիցները գտնվում են աշխատանքի մեջ, սակայն, աշխատավարձ չեն ստանում: Արդեն 7 ամսվա աշխատավարձ չենք վճարել, որը կազմում է 12 մլն դրամ»,- ասաց  Ա. Հովսեփյանը։

Այս պայմաններում հունվարին 6 ծնունդ են ընդունել: Դրանից հետո մինչ այս պահը կենտրոնում ևս 21 կին է ծննդաբերել, բայց աշխատակիցները աշխատավարձ այդպես էլ չեն ստացել։ Ստեղծված իրավիճակում ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը իրավունք չունի աշխատանքից որևէ մեկին առանց իրավական հիմքի ազատել։

Խնդրի լուծման համար մեկ շաբաթ առաջ նամակ են ուղարկել վարչապետին, բայց ոչ մի արձագանք դեռ չեն ստացել։ Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ հաստատությունը լուծարվի։

Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին: Նա 1or.am-ին տեղեկացրեց, որ պայմանների անբավարար լինելու պատճառով նախարարությունը Մարալիկի ծննդատանը պետական պատվեր չի հատկացրել: Բացի այդ, հնարավորություն է տրվել որպեսզի բարեփոխումներ իրականացնեն:

«Հանձնաժողովն է գնահատում, թե կատարված բարեփոխումները բավարարում են արդյո՞ք սահմանված չափանիշներին: Նույն խնդիրները եղել են Ախուրյանում և Գյումրիում, բայց շտկումներից հետո վերջին մեկ տարվա ընթացքում ծնունդներ ընդունելու գործընթացը շարունակվում է  այնտեղ խնդիրներ չկան: Ինչ վերաբերում է աշխատավարձ չստանալուն, ապա այդ հարցով զբաղվում է մարզպետարանը, ուստի այդ խնդրով ծննդատան տնօրինությունը պետք է դիմի մարզպետարանին, քանի որ, եթե չկա պետական պատվեր ապա նախարարությունը որևէ պարտավորություն չունի որևէ բժշկական հաստատության հանդեպ»,- ասաց Ա. Նիկողոսյանը:

 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular