ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական թարս կապույտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս հայտնի դարձավ, որ գազը խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար թանկացել է։ Համաձայնեք, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում հերթական թանկացումն առաջիկայում ապրանքների շղթայական թանկացման է հանգեցնելու։
 
Մասնագետների գնահատմամբ՝ աշնանը երկիրը տնտեսական բավական բարդ վիճակում է հայտնվելու։ Չմոռանանք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրները, տնտեսական ակտիվության ցուցանիշների կտրուկ անկումը, արտահանման կրճատումը, գործազրկության մեծացումը, փակված բիզնեսները, հարկային եկամուտների նվազումը, ներդրումների բացակայությունը և շատ ու շատ խնդիրներ տնտեսական վիճակն օրեցօր ավելի են վատթարացնում։ Ունենք մի իրավիճակ, որ այսօր Հայաստանի ներքին թիվ մեկ խնդիրը սոցիալական ճգնաժամի հաղթահարումն է, այսինքն՝ տնտեսական լուրջ ռազմավարության մշակումը։
 
Ամիսներ առաջ, երբ Հայաստանում նոր էր կորոնավիրուսը հաստատվել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թե.
«Սա լավ հնարավորությունն է, որպեսզի կարողանանք դրսի շուկայում հարթակներ զբաղեցնել, իսկ երկրում վերջապես տնտեսական հեղափոխություն իրականացնել, որից պիտի նաև աշխարհը օրինակ վերցնի»։
 
Հիմա արդեն դժվար է ասել, թե աշխարհը ՀՀ տնտեսությունից հատկապես ի՞նչ օրինակ պիտի վերցնի, բայց միայն այն ցուցանիշներն ու կառավարման մակարդակը, որոնք առկա են այսօրվա դրությմբ, հաստատ նոր հնարավորության մասին չեն խոսում, այս ամենին գումարած՝ նախկին հնարավորություններն ամբողջապես զրոյացնելը։ Տնտեսական այս խնդիրների հանգույցին  զուգահեռ՝ նախորդ ամիս մի հետաքրքիր իրավիճակի ականատես եղանք, ինչը լավագույնս ներկայացնում է տնտեսական կառավարման ներկա պատկերը։ Խոսքը հայկական ծիրանի էպոպեայի մասին է, որը հայաստանյան իշխանություններին ուսանելի դաս տվեց։ ՀՀ-ն իրեն համարելով ԵԱՏՄ անդամ և ՌԴ դաշնակից երկիր, ըստ էության, չկարողացավ արագ այդ հարցը լուծել պետությունների, պաշտոնյաների մակարդակով, հարցին լուծում տվեցին ՀՀ և ՌԴ հայ գործարարները, ինչպես նաև տեղի բազմահազարանոց հայ համայնքը։
 
Այսինքն, ստեղծված իրադրության մեջ փաստացի պետությունը, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Իսկ տնտեսության զարգացումը բարդ ու բազմաշերտ մեխանիզմ է, որտեղ ամեն մի թույլ օղակ իր ազդեցությունն է թողնում մյուս բոլոր ոլորտների վրա։ Ներկա դրությամբ ընդհանուր առմամբ առկա է մի իրավճակ, երբ մի տեղ արտահանմանն ու իրացմանն են խոչընդոտում, մյուս տեղում ներսի գործարարներն են մեծ վնասներ կրում, քանի որ հարկային եկամուտների խնդիրներ են առաջանում։ Իսկ երկիրը չի կարող տնտեսությունն զարգացնել՝ հենվելով միայն դրսում ապրող հայրենակիցների հայրենասիրության կամ հայ գործարարների՝ պետության գործառույթներն իրենց ուսերին վերցնելու վրա։
 
Այսօր առաջնային պահանջ են տնտեսական ռազմավարության մշակումը, ճիշտ կառավարումը և խելամիտ որոշումները, այլապես Հայաստանը ոչ միայն վիրուսի, այլ տնտեսական անկման ցուցանիշներով աշխարհում ռեկորդակիր կլինի։
 
Արթուր Կիրակոսյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular