ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իոաննիսյանի էքսցենտրիկ բլթոցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես և կարելի էր կանխատեսել Սերժ Սարգսյանի ասուլիսը ոչ միայն երկար սպասվածներից էր, այլ բավականին հարմար առիթ էր իշխանական բևեռի ներկայացուցիչներին և նրանց սատելիտների կտրուկ ակտիվանալու, ինչպես նաև նախագահ Սարգսյանին հակադարձելով՝ տեղեկատվական և քաղաքական շրջանակներում որոշակիորեն կայանալու համար։ Սարգսյանի կողմից տրված պատասխանները բազմաժանր էին ու բազմաշերտ, որոնք առաջին անգամից դժվարընկալելի էին և կարիք ունեին հանգամանալից վերլուծության և փակագծերի բացման։ Հավանաբար հենց դա էր գլխավոր պատճառներից մեկը, որ իշխանությանն ամեն առիթով քծնող որոշ տարրեր իրենց ապիկար պարզաբանումներն ու էքսցենտրիկ մեկնաբանություններն են  ներկայացնում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այսպես, ասուլիսից ժամեր անց Դանիել Իոաննիսյանը, ով հանրության մոտ հայտնի է, որպես «ալամ աշխարհի ամենինչագետ», փորձեց հակադարձել և իր դիտարկումները ներկայացնել երրորդ նախագահի ասուլիսի մասին։ Նա մասնավորաբար նշել է․ «Սերժ Սարգսյանի օրոք Ադրբեջանական բանակը մտավ Թալիշ գյուղ, սպանեց 3 խաղաղ բնակչի ու գյուղի բնակիչների կյանքը վտանգող դիրքեր վերցրեց։ Նիկոլ Փաշինյանի օրոք հայկական բանակը վնասազերծեց (վերցրեց) Մովսես գյուղի բնակիչների կյանքին սպառնացող ադրբեջանական դիրքը»։ Իրականում սա դասական մանիպուլյացիա է, քանզի որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և Տավուշում տեղի ունեցած իրադարձությունները։ Այդ երկու գործողությունների տարբերությունը հսկայական է․ մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որ մղվել են 200-ից ավելի կմ հատվածում, մեկ այլ բան, երբ մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի 100 մետր հատվածներում։ Ընդհանրապես պետք է հստակ արձանագրենք, որ անիմաստ է Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման դարձնել քաղաքական շահարկումների առարկան (ինչը գործող իշխանությունների թեթև ձեռքով շուրջ երկու տարի է թմբկահարվում է, ի դեպ՝ անհարկի)։ Եվ մյուս կարևոր բաղադրիչը, որ չի կարելի զոհերի արյունը դարձնել քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց։ Իոաննիսյանը, լինելով Փաշինյանի ձեռքի հերթական խամաճիկը, փորձում է հերթական մանիպուլյատիվ հնարքով հանրության մոտ արթնացնել այն թեման, որ այդ օրերին Թալիշում մարդիկ են խոշտանգվել և այլն։ Նման էժանագին քայլերը հանրության ուշադրությունը բուն ասուլիսից շեղելու նպատակով է արվում, որպեսզի մարդիկ խորամուխ չլինեն Սարգսյանի պարզաբանումների մեջ և ականջի հետև գցեն այն թեզերը, որ իրականում այդ օրերին զորքը չի ունեցել ոչ զենքի, ոչ ուտելիքի և ոչ էլ դիզվառելիքի պակաս։ Փաստն այն է, որ Դանիելի նման հակաքաղաքական և հակէսթետիկ կերպարները քաղաքական գործընթացներից պետք է կիլոմետրերով հեռու մնան, քանի որ հենց նրա նմաներն են հանրության մոտ դեմոնիզացնում տարբեր անհատների ու հրապարակ բերում հերթական ֆեյք օրակարգը։
 
Արթուր Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular