ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 հետաքրքիր սեքս-տերմին. Ֆոտո (18 +)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

BRAVO.am-ը գրում է.

Սեքսն այն գործունեություններից է, որը մեր կյանքում կա անընդհատ, եթե ոչ փաստացի, ապա նվազագույնը՝ մտքերում: Ահա սեքսուալ ոլորտից տասը բառ, որոնք արժե իմանալ, դրանցով հարստացնել բառապաշարը, լսելիս կամ կարդալիս հասկանալ: Կիրառելն՝ ըստ ճաշակի, հետաքրքրությունների ու մտածելակերպի:

Ֆրիկցիա

Ծագում է լատիներեն «frictio» բառից, որը թարգմանաբար նշանակում է «շփում»: Ֆրիկցիան, պարզ ասած, սեռական ակտի ընթացքում սեռանդամը մտցնել-հանելու գործողությունն է: Ֆրիկցիաներից է բաղկացած ֆրիկցիոն փուլը՝ սեռանդամը ներմուծելուց մինչեւ սերմնաժայթքում: Ֆրիկցիաները կարող են տարբերվել՝ ըստ հաճախականության, ամպլիտուդի, ինտենսիվության ու ռիթմի: Ըստ ժամանակակից մոտեցման՝ ֆրիկցիաների նորմալ նվազագույն թիվը 68-ն է` 1 րոպե 14 վայրկյանում: Իսկ նորմալ առավելագույնը՝ 270-ը` 3 րոպե 34 վայրկյանում (որեւէ հատուկ տեխնիկա չկիրառելու պայմանով): Տղամարդի՛կ, այժմ դուք գիտեք՝ ինչի ձգտել:

Անիլինգուս

Բառակազմությունը լատիներենից է. «anus»` հետանցք, «lingo»` լիզել: Հոմանիշներից ամենահայտնին րիմինգն է՝ անգլ. «rimming»-ից:

Սա սեքսուալ գործողություն է, որի նպատակը լեզվով կամ շուրթերով անուսը խթանելու միջոցով սեքսուալ գրգիռ առաջացնելն է: Ներկայում դեռ պահպանվում է խորշանքն այս փորձառության նկատմամբ:

Ինչո՞ւ: Անցյալում մեղք ու այլասերություն էին համարվում սեքսի այն բոլոր տեսակներն ու հատվածները, որոնք բազմանալու ֆունկցիա չունեն: Հիշենք նաեւ, որ դարեր շարունակ, օրինակ, Արեւմտյան Եվրոպայում մարդկանց հիգիենան ծայրահեղ ցածր մակարդակ ուներ. չկային սանհանգույցներ, մարդիկ բաղնիք շատ հազվադեպ էին այցելում: Ըստ այդմ, այս գործողությունը չէր կարող հաճելի լինել: Իսկ մեր դարում պետք է երկու բան հաշվի առնել. եթե անիլինգուսի սիրահար եք, ապա ստիպված կլինեք ախտահանել այդ հատվածը: Ինչպես նաեւ, անիլինգուսի ու կունիլինգուսի համատեղման դեպքում աղիքային միկրոֆլորայի մասնիկները տեղափոխվում են հեշտոցի տարածք, այդպիոսով, վարակիչ-բորբոքային երեւույթները գրեթե անխուսափելի են:

Վուայերիզմ

Սա մի հետաքրքրաշարժ սեքսուալ դեւիացիա է (այսինքն՝ ընդունված նորմերից շեղում): Երբ անձը գրգռվում է սեքսով զբաղվող մարդկանց կամ նրանց ինտիմ գործողություններին (հանվել, լոգանք ընդունել, ինքնաբավարարմամբ զբաղվել) հետեւելիս: Ամենահայտնի վուայերիստներից էր հռչակավոր սյուրռեալիստ Սալվադոր Դալին: Այս դեւիացիան վառ արտահայտված է նաեւ իր կտավներում:

«Ոսկե անձրեւիկ»

Սա նույնպես սեքսուալ ու որոշակիորեն տարածված դեւիացիա է: Ունի հոմանիշ՝ ուրոֆիլիա: Այս միջոցառման դեպքում անձը սեքսուալ հաճույք է ստանում զուգընկերոջ մարմնին միզելուց կամ հակառակը՝ երբ իր մարմնին են միզում:

Փեթինգ

Սեքսուալ այս տարատեսակը դուր կգա հատկապես կուսապահպան գործողությունների երկրպագուներին: Սրա դեպքում զույգն օրգազմի է հասնում տարատեսակ էրոգեն հատվածների արհեստական գրգռման միջոցով, բացառությամբ բուն սեռական ակտի: Այսինքն` կարող է արվել փաստացիորեն ամեն ինչ, բացի ֆրիկցիոն փուլը:
Լավ անեկդոտ կա. տղա երեխան վախեցած ասում է աղջիկ երեխային` «Ո՛չ, ես չեմ թողնի խաղաս իմով, որովհետեւ քոնը դու արդեն կոտրել ես»:

Պարաֆիլիա

Հունարենից թարգմանաբար նշանակում է «սեր՝ սահմաններից դուրս»: Պարաֆիլիայի մեջ են մտնում ատիպիկ, կայուն սեքսուալ հետաքրքրությունների բոլոր տեսակները, բացի սեռօրգանների դասական խթանումները: Կարճ ասած՝ դասականից դուրս ամեն ինչ մտնում է այս եզրույթի մեջ: Պարաֆիլիան ինքնին հոգեկան խանգարում չէ, բայց գոյություն ունի պարաֆիլային խանգարում հասկացությունը: Սա այն դեպքն է, երբ պարաֆիլիայի տվյալ տեսակը սթրես է առաջացնում, վատ ազդում կյանքի որակի վրա կամ վնասում ուրիշներին:

Ի դեպ, «սեքսուալ այլասերվածությունը» հնացած հասկացություն է: Այն խոսակցության մեջ օգտագործվում է հասարակությունում սեքսուալ նորմերից դուրս երեւույթ նկարագրելու համար: Իսկ տարբեր հասարակություններում դրանք շատ տարբեր են: Ժամանակակից բժշկության ու սեքսոլոգիայի շրջանակներում «այլասերվածություն» բառն ընդհանրապես չի գործածվում: Այնպես որ, եթե որեւէ բժշկից կամ սեքսոլոգից կլսեք «Ձեզ մոտ սեքսուալ այլասերվածություն կա», «Ձեր նկարագրածն այլասերվածություն է», «Նրանք այլասերվածներ են» արտահայտությունները, սենյակի դուռը բացեք ու փախեք այդ մասնագետից:

Պրոմիսկուիտետ

Լատիներենից թարգմանաբար նշանակում է «առանց ուսումնասիրման, ընդհանուր»: Պրոմիսկուիտետ են անվանում բազմաթիվ զուգընկերների հետ, ոչնչով ու ոչ մեկով չսահմանափակվող սեռական կապերը: Պրոմիսկուիտետը՝ որպես պատմական տերմին, շրջանառության մեջ է մտել 19-րդ դարում՝ սահմանելու համար պարզունակ մարդկային հասարակությունում անկանոն սեռական հարաբերությունները: Ենթադրվում է, որ պատմական պրոմիսկուիտետը նախորդել է ամուսնության ու ընտանիքի ինստիտուտներին:

Ֆելյացիա

Այս տերմինով անվանում են օրալ սեքսի այն բոլոր տարատեսակների հավաքածուն, որոնց դեպքում առնանդամը պասիվորեն խթանվում է բերանի, լեզվի, ատամների ու կոկորդի միջոցով: Ի դեպ, ֆելյացիայի տեսակներ նկտավում են նաեւ որոշ կապիկների ու թռչունների մոտ: Հին Հռոմում ֆելյացիան թույլատրելի էր միայն արտամուսնական շրջանակներում եւ հոմոսեքսուալների մոտ: Ֆելյացիայի մանրակրկիտ նկարագրեր հանդիպում են հին հնդկական «Կամասուտրա»-ում:

Ֆիսթինգ

Ծագում է անգլերեն «fist» բառից, որը նշանակում է «բռունցք»: Սա սեքսուալ փորձառություն է, որի դեպքում հեշտոցի կամ անուսի մեջ է ներմուծվում մի քանի մատ կամ ամբողջ բռունցքը: Չնայած՝ ֆիսթինգը ժամանակակից մշակույթ չէ, այն լայնորեն սկսեց ներկայացվել պոռնոֆիլմերում՝ սկսած 1980-ականներից:

Էքսհիբիցիոնիզմ

Լատիներենից թարգմանաբար նշանակում է «ներկայացում, ցուցադրություն»: Սա սեքսուալ շեղված վարքագիծ է, երբ անձը սեքսուալ բավարարվածություն է ստանում` իր մերկ սեռօրգաններն անծանոթ մարդկանց ու հասարակական վայրերում ցուցադրելուց: Գոյություն ունի կեղծ ու իրական էքսhիբիցիոնիզմ: Կեղծի դեպքում հասարակական վայրում մերկանալն արվում է՝ որպես խուլիգանություն: Իրական էքսhիբիցիոնիզմը հիվանդություն է՝ դասված սեքսուալ նախընտրությունների խանգարումների շարքին: Հատկանշական է, որ էքսhիբիցիոնիստը կորցնում է վերահսկողությունն իր գործողությունների նկատմամբ՝ դրանով իսկ տարբերվելով պարզապես էքսցենտրիկից կամ խուլիգանից:

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular