Մեգան Մարկլի նոր աղախինը ծաղրել է նրա հաղորդակցման ոճը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀերցոգուհի Մեգան Մերկելի նոր աղախինը ծաղրել է նրա հաղորդակցման անգլիական ոճը:
Անանուն աղբյուրները նշել են, որ արքայազն Հարրիին հանդիպելուց առաջ Մեգանը եղել է իսկական ամերիկուհի: Բայց Մեծ Բրիտանիայում ապրելուց հետո, ամերիկյան աստղն սկսել է բրիտանական արտահայտություններ օգտագործել, ինչը զվարճալի է Մեգանի աղախնի համար: Նրանք մշտապես լսում են, թե ինչպես է Մեգանը «օ, սիրելիս» արտահայտությամբ դիմում տան անդամներին:
Անանուն աղբյուրի հանաձայն՝ ծառան ծաղրում է Մարկլին՝ նմանակելով նրա խոսելաոճը:
Հարրիի և Մեգանի նոր տունը գտնվում է Սանտա-Բարբարա շրջանում՝ իրենց նախկին բնակավայրից 153 կմ հեռավորության վրա: Ի տարբերություն Հոլիվուդի՝ այս քաղաքում պապարացցիներ, զբոսաշրջիկներ ու ամբոխներ չկան:
Ապրիլի 1-ից արքայազն Հարրին և Մեգան Մարկլը հեռացել են բրիտանական արքայական ընտանիքից՝ տեղափոխվելով ԱՄՆ՝ արքունական սահմանափակումներից զերծ՝ ազատ կյանք վարելու նպատակով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: