ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր երկրներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները, և ե՞րբ կսկսվեն թռիչքները ՌԴ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ը գրում է․ «Արտաքին գործերի նախարարությունը չունի երկրների ցանկ, ուր կարող են ՀՀ քաղաքացիները մեկնել։ Այդ մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, ասացին ԱԳՆ-ից՝ նշելով, որ այդ երկրների ցանկը անընդհատ փոփոխվում է․ «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում իրավիճակը, կիրառվող սահմանափակումները և կարգավորումներն անընդհատ փոխվում են, այդ իսկ պատճառով հնարավոր չէ հստակ նշել բոլոր այն երկրների ցանկը, ուր կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները։

Ամեն դեպքում, այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ավիաթռիչքների առկայության դեպքում կցանկանան մեկնել արտերկիր, հորդորում ենք ուսումնասիրել տվյալ երկրում օտարերկրացիների մուտքի համար գործող սահմանափակումներն ու այդ երկրի կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները՝ հավանական խնդիրներից խուսափելու համար»։ ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել, թե ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանատները արդյոք վերսկսել են վիզաների տրամադրման գործընթացը, պատասխանել են․ ԳՈՎԱԶԴ00:19Իմանալ ավելին «Տեղեկացնում ենք նաև, որ պայմանավորված ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ անդամ երկրների տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներով՝ ՀՀ-ում ԵՄ մի շարք երկրների դեսպանություններ ժամանակավորապես դադարեցրել են ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը՝ մինչև համաճարակային իրավիճակի կարգավորումը»։

Ինչ վերաբերում է ՀՀ- ՌԴ կանոնավոր թռիչքների վերաբացմանը, ԱԳՆ-ից հայտնեցին, որ «հարցը գտնվում է երկկողմ քննարկումների օրակարգում։ Եթե լինի ավելի հստակ տեղեկություն, այն հասանելի կլինի պաշտոնական բոլոր հնարավոր տեղեկատվական աղբյուրներով»։ Այսպիսով, թե ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն, դժվար է ասել, եթե նույնիսկ չունի մի ցանկ, թե որ երկրներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները։ Բնականաբար, դրանք ամեն ժամ չեն կարող փոխվել, և ինչ-որ կայուն ցանկ պետք է, որ լինի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular