36-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է գործարանային արտադրության ատրճանակ եւ 8 փամփուշտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանություն բերման ենթարկված տղամարդու մեքենայի զննությամբ հրազեն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ապօրինի զենքի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։
Օրեր տևած հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց օգոստոսի 13-ին։ Մայրաքաղաքի Խորենացու փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։