ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրենց այդքան չեն վճարել, որքան վճարում են, որ գնան Քոչարյանի դատին մասնակցեն. Սաթիկ Խլղաթյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրենք քաջ գիտակցում են, որ իրենց ներկայացրած հայցադիմումը անհիմն է, դրա համար իրենք չեն ներկայանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը Մարտի 1–ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ սևազգեստ մայրերի գործով սատական նիստից հետո։

«Ես այդպես գիտեմ, որովհետեւ չի կարող երկու դատական նիստ ընթանալ ու փաստաբանը ներկայացնի անհիմն ինչ-որ բաներ, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, երբ իրենք հայցվոր կողմն են։ Կարծում եմ, որ իրենք հիմնավոր ոչինչ չունեն ու ասելիք էլ չունեն, ուղղակի որեւէ մեկի հրահանգով, ինչ-որ մեկի ուղղորդմամբ, որպեսզի զոհվածների մայրերին, սեւազգեստ մայրերին նսեմացնեն, ցածրացնեն, ինչ-որ այսպիսի նպատակ է իրենց հայցադիմումը հետապնդում։ Իրենք էլ են մտածում, որ իրենց պահանջն անհիմն է»,– ասաց Սաթիկ Խլղաթյանը։

 

Նրա խոսքով՝ Մարտի 1–ի զոհերի իրավահաջորդների հետ երբեւիցե հանդիպումներ չեն եղել։

«Միայն Քլոյանի հետ, որը այդ 10 հոգու լիդերն է համարվում, պատասխանատվությունը վերցրել է իր վրա, նա էլ չի գալիս դատական նիստերին, ես հանդիպում եմ բակում, մեր բակից է, ճիշտ է՝ այս դատական նիստից հետո չենք բարեւում իրար, բայց դրանից առաջ մենք իրար բարեւել ենք, ոչ մի ավելորդ բան չի եղել։ Ես առավել քան համոզված եմ, որ չեն գա դատական նիստերի, որովհետեւ իրենց այդքան չեն վճարել, որքան վճարում են, որ գնան Քոչարյանի դատին մասնակցեն։ Սա իմ անձնական կարծիքն է։

Քաջ գիտակցում եմ, որ իմն էլ է կորուստ, իրենցն էլ է կորուստ՝ անկախ ամեն ինչից, թե վեճի ընթացքում ով ում ինչպես կվիրավորի, ես կյանքում ինձ թույլ չեմ տա որեւէ մեկի կողմից կաշառվեմ, գնամ, ինձ նման մի ընտանիքի վիրավորեմ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ չնայած պահանջը բոլորի կողմից է ներկայացված, չգիտես ինչու, միայն Քլոյանն է խոսում։

«Վերջերս Քոչարյանի դատից դուրս գալիս մի լրագրող մոտենում է նրան, ասում է՝ ես Սաթիկ Խլղաթյանին դատի չեմ տվել, իսկ այդ 30 միլիոնը ստանալու դեպքում ես կտանեմ էդ Մառոզա, Մարգարիտա ա, իր բերանը կմտցնեմ։ Եթե 30 միլիոն ունես, մտցրու քո ընտանիքի բերանը, դու ո՞վ ես, որ տիկին Մարգարիտայի բերանը 30 միլիոն մտցնես։ Քո բերանն են մտցրել, դու ո՞նց ես քեզ թույլ տալիս տղամարդ հալով նման հայտարարություն անել։ 30 միլիոնի համար դու ես դողացել, Մարգարիտան չի դողացել, Մարգարիտան 5-6 հազար զոհվածների ընտանիքների համար ա պայքարում, միայն իր համար չի պայքարում։ Շատ վատ պահեց իրեն։ Ես ինչո՞ւ եմ դատարան գալիս, եթե դատի չի տվել ինձ ու դու չես գալիս։ Բա եկեք, որ ներողություն խնդրեմ ձեզնից։ Աչքներիդ է երեւում, որ ներողություն կխնդրեմ, դու եւ քո ուղղորդողները բոլոր զոհվածների ընտանիքներից ներողություն կխնդրենք։ Մենք չենք խնդրի ներողություն ոչ մեկից առհասարակ, ո՞ր վատ արարքիս համար, մենք այնքան պարկեշտ մարդիկ ենք, ոչ մեկի չենք վիրավորել, նույնիսկ իրեն ուղղորդողին։ Մեր կառավարությունը չի կանչում, ասի՝ չե՞ք ամաչում դուք, կամ թույլ է տալիս՝ սեւազգեստ մայրերի հետ այսպես վարվեն։ Չեն ամաչո՞ւմ, ուղղակի անհարմար է»,– ասաց նա։

 

Սաթիկ Խլղաթյանը նշեց, որ ինքը մինչեւ վերջ նիստերին գնալու եմ. «Մեր փաստաբանը կարող էր շատ հանգիստ կարճել այս դատական նիստը, բայց մենք գալու ենք, որ Քլոյանի ու իր նմանների, չեմ ասում այն 10 հոգին, լեզուն կտրվի։ Նա է սովոր փողով գնալ դատավարությունների, ինչ-որ ամպագորգոռ բառեր ասել։ Մենք երբեք ոչ մեկի դատական նիստերին չենք գնում, մի նպատակ ունենք, մեր քաղաքական դաշտը Եռաբլուրն է, մենք ունենք Եռաբլուր ու շատ հաճելի կլինի, որ նման մարդիկ Եռաբլուր չմտնեն, որովհետեւ դա սրբավայր է, իսկ պղծված մարդիկ սրբավայրում ոչինչ չունեն անելու»։

Նշենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում.

«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։

Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը եւս հանդիսանում է զրպարտություն.

 

«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular