ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոր մահից հետո 32–ամյա առաջին կարգի հաշմանդամը մնացել է անօգնական, ապրում է անմարդկային պայմաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ 23 հասցեում բնակվող 32–ամյա Սերգեյ Գարուշյանը, որն առաջին կարգի հաշմանդամ  է,  արդեն մի քանի օր է՝ միայնակ ու անօգնական է մնացել: Նրա մայրը՝ Կարինե Գարուշյանը, որը, հարևանների խոսքով,  հոգեկան խնդիրներ է ունեցել, օգոստոսի 15-ին մահացել է:

Մանկական ուղեղային կաթված ունեցող Սերգեյին մայրը ժամանակին տարել է վերականգնողական կենտրոն, սակայն ինչպես նշում են հարևանները, երբ արդեն տղան չափահաս է դարձել,  մայրը տեսել է, որ արդյունք չկա, մոր առողջությունն էլ գնալով վատթարացել է, դադարեցրել է բուժումը վերականգնողական կենտրոնում:

 

Մոր մահից հետո Սերգեյի վիճակը գնալով վատանում է, հարևանների կարծիքով՝ այսպես շարունակվի, տղան կմահանա:

Սերգեյի հարևաններից մեկը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տղայի վիճակը շատ վատ է, տան պայմանները, որտեղ բնակվում է, անմարդկային են, հարևանները այսքան ժամանակ փորձել են ինչ-որ կերպ խնամել  տղային, կերակրել են, սակայն կարծում են, որ նա այժմ մասնագիտական խնամքի կարիք ունի։

«Գոնե տանեն ինչ-որ խնամքի կենտրոն, հարևաններն ինչքա՞ն կարող են  օգնել»,- ասաց հարևանուհին:

 «Էլ տեղ չի մնացել, որ դիմենք, թաղապետարան ենք դիմել, սոցապ, ոչ ոք չի արձագանքում, ասել են՝ դեռ կմտածենք, բայց մտածելու ի՞նչ կա, պետք է պահեն, կերակրեն էս էրեխուն, օրը մի քանի անգամ մտնում եմ այդտեղ, դուրս եմ գալիս, գնում լողանում եմ, փոխվում։ Ոչ մի հարևան էլ չի կարողանում մտնել, խոլերա է, նույնիսկ մեր տներն է ընկել այդ գարշահոտը: Կառավարությունից խնդրում ենք օգնեն այս տղային, մենք էլ կարողանանք մեր տան մեջ  մաքուր օդ շնչել, հաց ուտել»,- ասաց մյուսը:

Նրա խոսքով՝ բարեկամները չեն օգնում տղային, իրենք խնդրել են՝ մի քանի օրով տանեն, պահեն, մինչև հիվանդանոց կտեղափոխեն, սակայն չեն համաձայնել:

NEWS.am-ի հետ  զրույցում Սերգեյն ասաց, որ չգիտի ինչ անել. «Մայրս ինձ համար ամեն ինչ էր, նա լավագույնն էր, ուղղակի շատ հիվանդ էր: Դիմել ենք թաղապետարան, բայց ոչինչ չի փոխվել, քանի մայրս կար, հոգ էր տանում իմ մասին, շատ քչերը կհամաձայնեին իմ նմանին պահել, բայց մայրս 32 տարի ինձ պահել է, եթե ինձնով հետաքրքրվեն, պրոֆեսիոնալ օգնություն ցույց տան, ես ինձանով զբաղվեմ, մարզվեմ, ես պիտանի քաղաքացի կլինեմ, անպայման, խնդրում եմ, օգնեք ինձ»:

NEWS.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական բաժնի հետ, որտեղից ասացին, որ նա հավանաբար  ստանում է բոլոր անհրաժեշտ առողջապահական ծառայություններն ու դեղորայքը անվճար:

 

Սակայն հարևանների պնդմամբ՝ մինչեւ օրս անապահովության նպաստից ու թոշակից բացի որևէ աջակցություն չի եղել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական բաժնի պետը նշեց, որ  խնդրին կա մի լուծում, որ երիտասարդին գոնե շաբաթը մեկ կամ 2 անգամ այցելի սոցաշխատողը, իսկ նրանք քաղաքապետարանի աշխատողներն են: Իսկ սոցապնախարարությունը չի կարող բոլոր քաղաքացիների մասին գեներացնել տվյալներ, որ, օրինակ, տվյալ անձը միայնակ է, անապահով է. «Եթե նա ստանում է իր անապահովության նպաստը, դրա հետ մեկտեղ նրան տրվում են արտոնություններ, սուբսիդավորվում են իր կոմունալ ծախսերը, այսինքն աջակցության բոլոր այն գործառույթները, որոնք մեր իրավասության ներքո են, ես ենթադրում եմ, որ  քաղաքացին ստանում է»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բաժնի պետը:

Հարևանները դրան ևս հակադարձեցին՝ ասելով, որ  չկա որևէ արտոնություն, որից օգտվում է Սերգեյը:

NEWS.am-ը  խոսեց նաև կապ հաստատեց քաղաքապետարանի սոցիալական բաժնի հետ , որտեղից ասացին, որ  սոցիալական ծառայությունը արդեն զբաղվում է  այդ հարցով՝ նրան Գյումրու խնամքի կենտրոն տեղափոխելու համար, այժմ պատրաստում են փաստաթղթերը:

Քիչ առաջ մենք զրուցեցինք Սերգեյի հարևանուհու հետ, որն ասաց, որ խնամքի կենտրոնից մի կին էր եկել, ով ասել է՝ հնարավոր չէ այդ պայմաններում նրան խնամել, կամ կերակրել, նրան անհրաժեշտ է հատուկ պայմաններում խնամել:

Video Player
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular