ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսով վարակման անհայտ մեխանիզմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերմանացի գիտնականները բացահայտել են SARS-CoV-2 կորոնավիրուսով բջջի վարակման անհայտ մեխանիզմ։ Հետազոտության արդյունքները, որի շրջանակում նրանք ուսումնասիրել են այս վիրուսի մակերեւույթի կառուցվածքը, հրապարակվել են Science ամսագրում։ Գիտնականները վստահ են, որ այս տվյալները կօգնեն պատվաստանյութի եւ վարակված պացիենտների արդյունավետ թերապեւտիկ մեթոդների մշակմանը, հայտնում է Phys.org-ը։  

European Molecular Biology Laboratory (EMBL) in Heidelberg-ի, Max Planck Institute of Biophysics-ի, Paul-Ehrlich-Institut-ի եւ Goethe University Frankfurt-ի գիտնականները օգտագործել են կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիա, միջինացված սուբտոմոգրամ եւ մոլեկուլային դինամիկ մոդելավորում, որպեսզի վերլուծեն S-սպիտակուցի («սեպ»-սպիտակուց) կառուցվածքը, որը կարեւոր դեր է խաղում վարակվող բջջի մակերեւույթի հետ կորոնավիրուսի միավորման եւ ախատածինի ներս թափանցելու մեջ։ Հետազոտության հեղինակներին հաջողվել է ստեղծել մոտ 1000 տարբեր վիրուսների 266 կրիոտոմոգրամ, վիրուսներից յուրաքանչյուրն ամբողջ մակերեւույթին ունի միջինը 40 «սեպ»-սպիտակուց։

Պարզվել է, որ «սեպ»-սպիտակուցի գլոբուլյար մասը, որը պարունակում է հատվածը եւ մեխանիզմները կապող ռեցեպտոր, ինչն անհրաժեշտ է թիրախ բջջին միավորվելու համար, միացված է ճկուն ոտիկով։ Մոլեկուլային դինամիկայի մոդելավորումը եւ կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիան միավորելով՝ գիտնականները գտել են 3 «հոդ»՝ «ազդր», «ծունկ» եւ «սրունքաթաթ», որոնք ցողունին ճկունություն են հաղորդում։

Գիտնականների խոսքով՝ ոտիկի միջոցով ռեցեպտոր-միավորող հատվածը կարող է տեղաշարժվել եւ ռեցեպտոր որոնել թիրախային բջջին միակցվելու համար։ Ցողունը ծածկված է գլիկանների շղթաներով, որոնք հոդերը թաքցնում են չեզոքացնող հակամարմիններից։

Հետազոտության հեղինակները նշում են, որ գլիկանները թիրախավորող դեղամիջոցները իրենցից ներկայացնում են պոտենցիալ նոր ճանապարհ COVID-19-ի բուժման արդյունավետ մեթոդների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular